Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ-ՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցման ընթացքում ծագող հարցերի օպերատիվ լուծման նպատակով որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով`

Հարությունյան Գագիկ Գարուշի - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Բագրատյան Հրանտ Արարատի - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Ջանոյան Ջանիկ Արտաշեսի - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Եսայան Աշոտ Կոլյայի - Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար

Եղիազարյան Արմեն Բենիամինի - Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դավթյան Լևոն Միսակի - Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետ

Սահակյան Սուրեն Մուշեղի - Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի պաշտոնակատար

Բարխուդարյան Լևոն Վլադիմիրի - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Իսահակյան Իսահակ Աբասի - Հայաստանի Հանրապետության բանկի վարչության նախագահ

Հարությունյան Մարտին Կարապետի - ՀԱՄԽ-ի նախագահ

Սիտարյան Ստեփան Արամայիսի - ակադեմիկոս:

Հայաստանի Հանրապետության

նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

4 հունվարի 1992 թվականի,

քաղ. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։