Հոդված 14.9. Բողոքարկման կարգը
Հոդված 14.9. Բողոքարկման կարգը
1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի, սույն օրենքի համաձայն, դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները համապատասխան գործողությունը կատարելու (անգործություն ցուցաբերելու) կամ որոշման ծանուցման կամ հրապարակման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:
2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
(14.9-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն, 13.02.26 ՀՕ-53-Ն)
(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.02.26 ՀՕ-53-Ն օրենքն ունի անցումային դրույթ)