Հոդված 7. Լիազոր մարմինը
Հոդված 7. Լիազոր մարմինը
1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝
1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.
2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման գործառույթներ.
3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը.
4) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.
5) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական և ուղղակի պարտավորությունների տեսանկյունից.
6) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծությունը.
7) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.
8) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(7-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն, խմբ. 05.03.25 ՀՕ-47-Ն)
(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)