Հոդված 8. ՊՄԳ ստորաբաժանումը
Հոդված 8. ՊՄԳ ստորաբաժանումը
1. ՊՄԳ ստորաբաժանումը՝
1) ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցություն.
2) հանրային գործընկերների և իրավասու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և նրանց կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ.
2.1) լիազոր մարմին է ներկայացնում ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ առաջարկներ.
2.2) ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով Կառավարությանը տրամադրում է եզրակացություն ՊՄԳ ծրագրի պատրաստման և իրականացման գործընթացների` սույն օրենքին և ՊՄԳ ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ.
2.3) վարում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան.
2.4) (կետն ուժը կորցրել է 05.03.25 ՀՕ-47-Ն)
3) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(8-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն, փոփ. 05.03.25 ՀՕ-47-Ն)
(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)