Գլուխ 5.2 · ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 47.2. Մատակարարման պայմանագրերը
Հոդված 47.2 Մատակարարման պայմանագրերը
Բաժանորդին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցումը կատարվում է մատակարարման պայմանագրի՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների համաձայն, որով լիցենզավորված անձը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցել համապատասխան ծառայություններ, իսկ բաժանորդը՝ վճարել մատուցված ծառայությունների համար։