Հոդված 104. Ջրային ռեսուրսների օգտագործումը կեղտաջրեր և ցամաքուրդային ջրեր ընդունելու համար
Հոդված 104. Ջրային ռեսուրսների օգտագործումը կեղտաջրեր և ցամաքուրդային ջրեր ընդունելու համար
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործել ջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝
1) պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ.
2) գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում.
3) գտնվում է առողջարանների, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող վայրերի հարևանությամբ.
4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման և ձմեռման վայր.
5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է կլանող հորատանցքերի և ջրհորների կառուցումը:
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերը հանձնվում են ջրահեռացման համակարգ՝ ջրահեռացման պայմանագրով սահմանված կարգով:
(104-րդ հոդվածը 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքի 12-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)