Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-12-31-ից մինչև 2021-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25.1. Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը

գործել է մինչև 2021-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 25.1. Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը

1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ:

Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:

2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ՝ ըստ ջրօգտագործման նպատակին համապատասխանող ջրին ներկայացվող պահանջների:

(25.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ. 02.03.18 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։