Հոդված 76. Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական կարգավորման սկզբունքները
Հոդված 76. Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական կարգավորման սկզբունքները
Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական կարգավորման հիմնական սկզբունքը ջրօգտագործման վճարելիությունն է:
Ջրի համար գանձվող վարձավճարները պետք է խթանեն ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերականգնումն ու պահպանությունը: Դրանք պետք է սահմանվեն պատշաճ մակարդակով ապահովելու համար՝
1) ջրային ռեսուրսների օգտագործման դիմաց վճարումների,
2) ջրային ռեսուրսների վերականգնման և պահպանման ֆինանսավորման, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման ու պահպանման ծախսածածկման,
4) ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման (ներառյալ՝ վարչարարության, հասարակայնության ծանուցման, մոնիտորինգի, պլանավորման և կիրարկման միջոցառումների համար) ծախսածածկման,
5) ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման և ջրերի որակի պահպանմանն ու բարելավմանը նպաստող տնտեսական խթանների համակարգերի ստեղծումը:
Ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական խթանները սահմանվում են օրենքով:
Ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման ու պահպանման համար հարկային, վարկային և այլ արտոնությունների տրամադրման կարգը սահմանվում է օրենսդրությամբ: