Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-12-03-ից մինչև 2013-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 114. Քրեական և վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար

գործել է մինչև 2013-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 114. Քրեական և վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար

Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված գործարքները կատարելու համար, ինչպես նաև՝

1) ջրային համակարգերն ինքնակամ զբաղեցնելու կամ ջուրն ինքնակամ և ոչ նպատակային օգտագործելու,

2) առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու և (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու,

3) օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավելի ջրերն աղտոտելու,

4) առանց ջրերի աղտոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող (նվազեցնող) կառուցվածքների կոմունալ և այլ օբյեկտներ օգտագործման հանձնելու,

5) ջրային համակարգերն առանց սույն օրենսգրքով սահմանված ջրային համակարգի օգտագործման թույլտվության կամ դրա պայմանների խախտմամբ օգտագործելու և ջրերի պետական հաշվառում չկատարելու,

6) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու,

7) ջրերի աղտոտում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ առաջացնող՝ ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելու,

8) ջրերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու,

9) ջրային համակարգերը վնասելու և դրանց օգտագործման կանոնները խախտելու,

10) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու համար՝

մեղավոր անձինք կրում են քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել նաև սույն օրենսգրքի այլ պահանջները խախտելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։