ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննության առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացրած նյութերը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (հիմնական օրենքի) 100 հոդվածին համապատասխան ճանաչել 1993 թվականի դեկտեմբերի 5-ին կրկնական քվեարկությամբ ընտրված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ներքոհիշյալ պատգամավորների լիազորությունները`
Մարգարյան Էդիկ Անուշավանի - Երևանի Սպանդարյանի շրջանի Կոնդի հ. 14 ընտրական օկրուգ
Բեգլարյան Գագիկ Բեգլարի - Երևանի Էրեբունու Գորկու անվան հ. 16 ընտրական օկրուգ
Հայաստանի Հանրապետության
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`
բ. արարքցյան
12 հունվարի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1001-I.