Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Լ. Բ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Լ. Բ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի, աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի որոշումը, նշելով պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի աշխատանքներում տեղ գտած թերությունները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Անվստահություն հայտնել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահ Լ. Բ. Ադամյանին:

2. Անվստահություն հայտնել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության դատախազության ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության կառավարության հ. 217 որոշման կատարման ընթացքի վրա:

4. 1994 թվականի հունվարի 24-ին հրավիրել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նստաշրջան «Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահի և նախագահության ընտրություններ» օրակարգով:

5. Հանձնարարել Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ա. Հ. Սահակյանին մասնակցել քաղաքային խորհրդի նստաշրջանի աշխատանքին որպես Գերագույն խորհրդի ներկայացուցիչ:

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահի

առաջին տեղակալ` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

21 հունվարի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-607-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։