ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
11 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 191 քաղ. Մոսկվա
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 10 կարգադրության 1-ին կետի՝
1. Ստեղծել Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը (կցվում է)։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 191 կարգադրությամբ
ԿԱԶՄ
Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝
Քամալյան Արտակ Քաջիկի՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (նախագահ)
Կուշնարև Նիկոլայ Գեննադիի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն (նախագահի տեղակալ)
Ազենով Ժասլան Երիկի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ (պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետությունից՝
Սիմոնյան Արմեն Հովհաննեսի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Սիմոնյան Վարոս Հարությունի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Բելառուսի Հանրապետությունից՝
Խարիտոնչիկ Դմիտրի Իվանի՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ
Չեբոտար Յուրի Ադամի՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Երժանով Ամանիյազ Կասիմի՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով փոխնախարար
Զեբեշև Արդակ Տեմիրխանուլի՝ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներդրումների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Կայիպով Ամանբայ Կայիպի՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Վոլկով Դմիտրի Անատոլիի՝ Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարի տեղակալ
Եվտուխով Վիկտոր Լեոնիդի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար
Կոստյուկ Անդրեյ Ալեքսանդրի՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Յանովսկի Անատոլի Բորիսի՝ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6, ԵՏՀԿ 09.06.20 թիվ 69, խմբ. ԵՏՀԿ 30.03.21 թիվ 46)