Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2026 թվականի N 238-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1959-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) «Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-17-րդ կետերով․

« 16. 8458118000 Մետաղամշակման բազմադիրք ագրեգատային հաստոց՝ թվային ծրագրային կառավարմամբ, նախատեսված բետոնի ամրաններն ակոսատող սարքերի գլանների պատրաստման համար, արտադրող jiangsu dingshun heavy duty machine tool co.,ltd , մոդել։ xk500g Գլանափաթեթի ակոսի չափը։ տրամագիծը՝ 5մմ~50 մմ, գլանափաթեթի չափի տրամագծի միջակայքը՝ 100մմ~500մմ, աշխատանքային մասի առավելագույն երկարությունը 2500մմ, աշխատանքային մասի առավելագույն քաշը 3 տոննա, թվային ծրագրային կառավարման ծրագիրը՝ ավտոմատ ծրագրավորում, թվային ծրագրային կառավարման համակարգը՝ siemens չորսառանցքանի nc համակարգ, սերվո շարժիչ,

հզորությունը 12 kw՝ հատ 1 Չինաս-տան Չինաս-տան 17 000 000

17. 8458118000 Հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային

կառավարմամբ binns &berry անվանմամբ data 90x3000 մոդելի հորիզոնական խառատային հաստոց թվային

ծրագրային կառավարմամբ հատ 1 Մեծ Բրիտա-նիա Մեծ Բրիտա-նիա 19 000 000

».

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 162 944 000» թիվը փոխարինել «1 198 944 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։