ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 1959-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
դեկտեմբերի 12-ի N 1959-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 7412200000 Պղնձի համաձուլվածքից խողովակի կցամաս՝ հեղուկացիր գլխիկ արույրից տարբեր չափսերի Պղնձի համաձուլվածքից հեղուկացիր գլխիկներ տարբեր չափսերի, որոնք օգտագործվում են ձուլարանի երկրորդական սենյակում, ձուլակտորի
հովացման համար կգ 40 Իրան Իրան 900 000
2. 6805200000 Հղկաթուղթ թղթի կամ ստվարաթղթի հիմքով, աբրազիվային Հղկաթուղթ թղթի կամ ստվարաթղթի հիմքով քիմիական վերլուծության նպատակով ձուլման նմուշի պատրաստման
համար կգ 175 Իրան Իրան 5 183 000
3. 7326909209 Մետաղական
շաբլոն ձուլաշերեփի մեջ դրվող Ցիլիսային ավազով
շերեփի ծեծման համար կգ 14 400 Իրան Իրան 9 528 000
4. 7326909209 Մետաղական շաբլոն վառարանի մեջ դրվող, չձուլված
կռած Վառարանում հողի ծեփման համար կգ 3 500 Իրան Իրան 2 500 000
5. 7326909209 Մետաղական շաբլոն վառարանի մեջ դրվող, չձուլված
կռած Վառարանում հողի ծեփման համար կգ 8 000 Իրան Իրան 3 640 000
6. 9025900008 Ջերմազույգով աշխատող ջերմաչափի մաս՝ ջերմազույգեր Հնոցի ջերմաչափի մաս, որն օգտագործվում է վառարանում ձուլման ջերմաստիճանի
չափման համար կգ 12 900 Իրան Իրան 25 966 000
7. 9025900008 Ջերմազույգով աշխատող ջերմաչափի մաս՝
ջերմազույգեր Ձուլման նմուշառման համար կգ 28 200 Իրան Իրան 22 360 000
8. 7304318009 Խողովակներ, փողակներ առանց
կարի, սև մետաղներից, սառը ձգումով կամ սառը գլանումով, մետաղի արտադրության մեջ
օգտագործվող Փողակներ առանց կարի, սև
մետաղներից, սառը ձգումով կամ սառը գլանումով շերեփի ծորակին թթվածին սրսկելու համար կգ 1 100 Իրան Իրան 1 207 000
9. 7214997900 Ցինկապատ շիկագլոցված ձողեր երկաթից, 10 մմ Վառարանի ստանդարտացման և անվտանգության
ապահովման համար կգ 270 Իրան Իրան 712 000
10. 7214997900 Ցինկապատ շիկագլոցված ձողեր երկաթից, 6 մմ Վառարանի ստանդարտացման և անվտանգության
ապահովման համար կգ 690 Իրան Իրան 2 180 000
11. 7616999008 Ալյումինի համաձուլվածքից գլխիկներ (նասադկաներ) տանդիշի համար Օգտագործվում է տանդիշում ձուլվածքի ելքի և կաղապարում լցման ժամանակ կգ 13 000 Իրան Իրան 43 121 000
12. 3926909709 Սիլիկոնային
միջադիր 10*150 Ձուլման կաղապարի
ջրամեկուսացման համար կգ 25 Իրան Իրան 1 442 000
13. 3926909709 Սիլիկոնային
միջադիր 10*180 Ձուլման կաղապարի
ջրամեկուսացման համար կգ 36 Իրան Իրան 1 766 000
14. 3926909709 Սիլիկոնային
միջադիր 10մմ և 12մմ Ձուլման կաղապարի
ջրամեկուսացման համար կգ 11 Իրան Իրան 414 000
15. 6804210000 Կտրող սկավառակ արհեստական շեղջաքարացված կամ բնական ալմաստներից Մետաղակտորների կտրման համար կգ 520 Իրան Իրան 5 800 000
16. 8458118000 Մետաղամշակման բազմադիրք ագրեգատային հաստոց՝ թվային ծրագրային կառավարմամբ, նախատեսված բետոնի ամրաններն ակոսատող սարքերի գլանների պատրաստման համար, արտադրող jiangsu dingshun heavy duty machine tool co.,ltd , մոդել։ xk500g Գլանափաթեթի ակոսի չափը։ տրամագիծը՝ 5մմ~50 մմ, գլանափաթեթի չափի տրամագծի միջակայքը՝ 100մմ~500մմ, աշխատանքային մասի առավելագույն երկարությունը 2500մմ, աշխատանքային մասի առավելագույն քաշը 3 տոննա, թվային ծրագրային կառավարման ծրագիրը՝ ավտոմատ ծրագրավորում, թվային ծրագրային կառավարման համակարգը՝ siemens չորսառանցքանի nc համակարգ, սերվո շարժիչ,
հզորությունը 12 kw՝ հատ 1 Չինաս-տան Չինաս-տան 17 000 000
17. 8458118000 Հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային
կառավարմամբ binns &berry անվանմամբ data 90x3000 մոդելի հորիզոնական խառատային
հաստոց թվային
ծրագրային կառավարմամբ հատ 1 Մեծ Բրիտա-նիա Մեծ Բրիտա-նիա 19 000 000
ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ
1. 2619002000 Երկաթի օկալինա, երկաթի հրաթեփ, պիտանի են դրանցից երկաթ ստանալու համար Երկաթի օկալինա, որն օգտագործվում է արտադրանքն ածխածնից զտման և վառարանում և կաթսայում արտադրանքի վերլուծության
շտկման համար կգ 2 600 000 Իրան Իրան 90 000 000
2. 2522100000 Չհանգած կիր Չհանգած կիր, արտադրանքում ծծումբի մակարդակի իջեցման և վերլուծության
շտկման համար կգ 8 800 Իրան Իրան 500 000
3. 3824100000 Պատրաստի կապակցանյութեր՝ նախատեսված ձուլակաղապարների կամ ձուլաձողերի արտադրության համար, փոշու
տեսքով Պատրաստի կապակցանյութեր (ձուլման փոշի), որն ավելացվում է ձուլակաղամարին, դրա սահունության ապահովման համար կգ 88 600 Իրան Իրան 15 600 000
4. 3816000000 Հրակայուն ցեմենտ ''PATRON GROUP PATRO COAT
RB8810'' Վառարանի ջերմամեկուսացման և պաշտպանիչ շերտի
ստեղծման համար կգ 24 200 Իրան Իրան 18 960 000
5. 3816000000 Ցեմենտներ հրադիմացկուն, շաղախներ շինարարական, բետոններ և նույնանման բաղադրություններ, ներառյալ դոլոմիտային լցոնախառնուրդը
Castable Mass 2116 Տանդիշի և վառարանի մասերի ջերմամեկուսացման և պաշտպանիչ շերտի ստեղծման համար կգ 29 000 Իրան Իրան 12 500 000
6. 3506990000 Հեղուկ սիլիկատային սոսինձ Հեղուկ սիլիկատային սոսինձ, տանդիշի և վառարանի ջրատարերի նախապատրաստման և հրակայունացման
համար կգ 320 300 Իրան Իրան 38 100 000
7. 2505100000 Հրակայուն նյութ մետաղի վառարանի համար Սիլիցիումային ավազ վառարանի և շերեփի ջերմամեկուսացման աշխատանքների
համար կգ 2 531 000 Իրան Իրան 191 927 000
8. 2712201000 Պարաֆինի յուղ՝ սինթետիկ 460 և ավելի, սակայն ոչ ավելի, քան 1560 մոլեկուլային
զանգվածով Պարաֆինի յուղ, որն ավելացվում է ձուլման կաղապարին յուղման նպատակով կգ 12 000 Իրան Իրան 11 500 000
9. 2530100000 Պերլիտ մետաղի շլակի հեռացման համար Վառարանում խարամի գազազերծման
համար կգ 4 950 Իրան Իրան 2 144 000
10. 7202210000 Ֆեռոհամաձուլվածք՝ ֆեռոսիլիցիում Ֆեռոսիլիցիում հատիկներով` սիլիցիումի զանգվածային բաժինը 70-75% համապատասխան համաձուլվածք
ստանալու համար կգ 74 250 Իրան Իրան 68 350 000
11. 7202300000 Ֆեռոսիլիկամանգան Համապատասխան համաձուլվածք ստանալու համար կգ 953 000 Իրան, Վրաստան Իրան, Վրաստան 513 667 000
12. 7202118000 Ֆեռոմանգան բարձր
ածխածնի պարունակությամբ Համապատասխան
համաձուլվածք ստանալու համար կգ 18 940 Իրան Իրան 22 840 000
13. 2801301000 Ֆտոր Վերլուծություն շտկման և ֆոսֆորի
վերացման համար կգ 1 795 Իրան Իրան 457 000
14. 2849100000 Կալցիումի կարբիդ Օգտագործվում է ձուլակտորների ձուլման
սարքավորումներում կգ 4 950 Իրան Իրան 2 400 000
15. 3816000000 Ցեմենտներ հրադիմացկուն, շաղախներ շինարարական, բետոններ և նույնանման բաղադրություններ, ներառյալ դոլոմիտային լցոնախառնուրդը
Green Mortar Միանում է շերեփին, շերեփի ծորակի ջերմամեկուսացման համար կգ 1 815 Իրան Իրան 2 400 000
16. 2505100000 Սիլիցիումային ավազ Խառնվում է սիլիկատ սոդիում սոսնձի հետ և խառնուրդն օգտագործվում է տանդիշի ջերմամեկուսացման
համար կգ 841 500 Իրան Իրան 32 721 000
17. 2610000000 Քրոմի հանքաքարեր և խտահանքեր, քրոմիտային ավազ CHROMITE NOZZLE POWDER %20 Օգտագործվում է տանդիշի ծորակում ձուլման մեկնարկման համար կգ 12 870 Իրան Իրան 2 616 000
18. 2710198200 Քսայուղ ավտոմատ
շարժիչների համար Արտադրական
շարժիչների համար կգ 1 540 Իրան Իրան 1 303 000
19. 2710198400 Քսայուղ հիդրավլիկ Ձուլարանի մեքենա սարքավորումների և հիդրավլիկ ամբարձիչների
համար կգ 9 735 Իրան Իրան 8 240 000
Ընդամենը 1 198 944 000
(հավելվածը լրաց., փոփ. 05.03.26 N 238-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
12.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ