ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2026 թվականի N 240-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ու 2-րդ մասը, 16-րդ և 21-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր տնօրինության «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 15112022-05-0050 վկայական) գտնվող՝ 1106.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը, ջրագիծը և տրանսֆորմատորը՝ ամբողջը որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույք), մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Գույքի աճուրդը կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, ընդ որում՝ առաջին աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ հաջորդ հերթական աճուրդները կազմակերպել մինչև 2027 թվականի հուլիսի 8-ը։
3. Սահմանել՝
1) գույքի աճուրդով մասնավորեցման պայմանները՝ համաձայն հավելվածի.
2) գույքի առաջին աճուրդի մեկնարկային գինը գնահատված արժեքի 100 տոկոսի` 73,833.0 հազ. դրամ, չկայանալու դեպքում՝ երկրորդ աճուրդի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 85 տոկոսի՝ 62,758.1 հազ. դրամ, իսկ վերջինս չկայանալու դեպքում հաջորդ հերթական աճուրդները՝ գնահատված արժեքի 70 տոկոսի՝ 51,683.1 հազ. դրամ, չափով.
3) որ աճուրդի արդյունքում աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) առաջարկած գինը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում՝ գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, աճուրդում առաջարկած գնի՝ նվազեցված շարժական գույքի արժեքի չափով (աճուրդի ընթացքում գնի բարձրացման դեպքում պահպանվում է շարժական գույքի արժեքի համամասնությունը), 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ շարժական գույքի արժեքն ամբողջությամբ՝ համապատասխան գանձապետական հաշվին.
4) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 5-ի N 240-Ա որոշման
«ԳԱԳԱՐԻՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
NN
ը/կ Գույքի գտնվելու վայրը և անվանումը Շենք- շինությունների
մակերեսը (քառ. մետր) Անշարժ գույքի զբաղեցրած, օգտա-գործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) Անշարժ գույքի գնահատ-ված շուկայա-կան արժեքը (դրամ) Շարժական գույքի գնահատ-ված շուկայա-կան արժեքը (դրամ) Ընդամենը գույքի գնահատ-ված շուկայա-կան արժեքը (դրամ) Անշարժ գույքի գնահատ-ված շուկայական արժեքում ներառված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ) Անշարժ գույքի շուկայա-կան արժեքին մոտարկված կադաստ- րային արժեքը (դրամ) Հատկաց-ված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստ- րային արժեքը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը
(դրամ) Գույքի գնա-հատ-
ման ամսա-թիվը
1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույք (վկայական
N 15112022-05-0050) 1106.68 1.95 73,100,000 73,866, 000 52,300,000 52,669,420 23,809,500 592,600 08.07.2025
2. Շարժական գույք՝ ջրագիծ և
տրանսֆորմատոր 766,000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ