Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 188-Ա

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝

1. Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Լուսինե Միքաելյանին և քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2026 թվականի մարտի 8-14-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագիր հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III»-ի համատեքստում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրմամբ և OECD/EU SIGMA ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպվող GIZ-SIGMA Արևելյան գործընկերության կին առաջնորդների համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։