Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», ԵՎ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի 10 հոդվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) լուծում է Գերագույն խորհրդի պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հարցը»:

2. Օրենքի 15 հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) լուծում է Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուներին, տեղական խորհուրդների պատգամավորներին և պատգամավորության թեկնածուներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հարցը»:

3. Օրենքի 21 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նրա ազատությունը սահմանափակող միջոցների, կալանավորվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Գերագույն խորհրդի համաձայնության»:

II. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը`

օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուն չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության,

նրա ազատությունը սահմանափակող միջոցների, կալանավորվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնության»:

III. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

26 ապրիլի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-1040-I.-ՀՕ-98

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։