ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 96-Ա «12» հունվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
12.01.2026 թ.
հ. 96-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Գևորգ Շալիկոյի Ավետիսյան 01 JQ 070 Քրիստինե Ավետիսյան 31.12.2026թ.
2 Լիմարա Ալեքսանդրի Պետրոսյան 50 MA 004 Ազինա Ստեփանյան 31.12.2026թ.
3 Գեղամ Ռաֆիկի Լալայան 11 WR 110 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
4 Հասմիկ Սերյոժայի Հովհաննիսյան 06 NT 060 Նազելի Թովմասյան 31.12.2026թ.
5 Սամվել Ցոլակի Գևորգյան 70 II 500 Քրիստինա Գևորգյան 31.12.2026թ.
6 Վարդան Ժիրայրի Եղիազարյան 37 VS 734 Գոհար Եղիազարյան 31.12.2026թ.
7 Ալեքսանդր Միխաիլի Շահզադյան 22 II 277 Միխաիլ Շահզադյան 31.12.2026թ.
8 Տիգրան Հուսիկի Մանուկյան 80 TK 088 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
9 Իրինա Աշոտի Շահբազյան 36 FF 591 Տիգրան Վարդանյան 31.12.2026թ.
10 Լևոն Մամիկոնի Կուրղինյան 10 LO 606 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
11 Արևիկ Արամի Սարգսյան 36 PF 652 Արամ Եղիազարյան 01.07.2026թ.
12 Աշոտ Համլետի Հովհաննիսյան 37 HR 170 Թեհմինե Բուռնուսուզյան 31.12.2026թ.
13 Արա Վազգենի Չարխիֆալակյան 88 CL 808 Լևոն Չարխիֆալակյան 31.12.2026թ.
14 Անուշ Սերոժի Նովշադյան 37 PW 018 Սերոժ Նովշադյան 31.12.2026թ.
15 Սամվել Ժորայի Միքայելյան 76 MM 777 փոխադրվում է ինքնուրույն 01.12.2026թ.
16 Արա Անանիայի Անանյան 66 JJ 001 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
17 Գայանե Աշոտի Խաչատուրյան 37 XR 736 Գարեգին Էվոյան 31.12.2026թ.
18 Համլետ Բենիկի Ջանունց 35 QG 259 Հրաչյա Ջանունց 31.12.2026թ.
19 Եսթեր Պողոսի Մկրտչյան 05 AN 070 Անի Խաչատրյան 31.12.2026թ.
20 Աշոտ Հմայակի Թադևոսյան 50 UM 101 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
21 Հարություն Էմիլի Խաչատրյան 16 PP 166 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
(հավելվածը փոփ. 09.03.26 N 1291-Ա)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան