ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Է. ԵԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ Շ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Ֆրանսիայի Ազգային ժողովի և պետական կառույցների աշխատանքին ծանոթանալու համար Ֆրանսիայի Ազգային ժողովի հրավերով ս. թ. ապրիլի 14-ից 21-ը Փարիզ գործուղել անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Շմավոնի Եգորյանին և արձանագրային բաժնի ավագ խորհրդատու Շմավոն Միասնիկի Շահբազյանին:
Գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ Փարիզում գտնվելու հետ կապված ծախսերը` հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ` բ. արարքցյան
5 ապրիլի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ. Նխ-631-I.