ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Ա. Վ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Վոլոդյայի Մկրտչյանին պարգևատրել Արիության մեդալով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
28 մայիսի 1994 թվականի,
քաղ. Երևան