ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2026 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24–Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի` ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 66-Ն որոշման NN 2, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ – 8
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՊԱՊ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
Դեմ – 0
Ձեռնպահ – 0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
Հավելվածներ N 1-3
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի
ավագանու 2026 թվականի մարտի 12-ի
N 13-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2026 թվական: