Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2026-03-17-ից մինչև 2026-05-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-05-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թվականի N 66-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի` ավագանին որոշում է.

1.Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեն՝

ա․ եկամուտների գծով` 991526,7 հազար դրամ,

բ․ ծախսերի գծով՝ 1143465,0 հազար դրամ,

գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151938.3 հազար դրամ։

2) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի․

3) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի․

4) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի․

5) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի․

6) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի։

(1-ին կետը խմբ. 15.01.26 N 02-Ն)

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Կողմ – 8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ – 1

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ

Ձեռնպահ – 4

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

Հավելվածներ N 1-6

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի

ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի

N 66-Ն որոշման

(հավելվածները խմբ. 15.01.26 N 02-Ն, փոփ. 12.03.26 N 13-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։