ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2026 թ. N 515-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 23 N 1 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող 13 թանգարանային առարկաները 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2029 թվականի մարտի 15-ը «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. մարտի 12
Երևան
ՀԱՎԵԼՎԱԾ
Երևան քաղաքի ավագանու
2026 թվականի մարտի 12-ի
N 515-Ա որոշման
Հ/Հ Անվանումը Ստեղծման
ժամանակը Նյութը
Տեխնիկա Չափը Քանակ Հաշվառման համարը Նկար
1 Սափոր 19-20-րդ դդ Կավ ջնարակած Բրձ. 34 սմ 1 ՄՄ 2487-5
2 Սափոր Կուրթան,
8-7-րդ դդ կավ Բրձ. 22 սմ 1 ՄՄ 12345
3 Կարաս Կարմիր բլուր,մ.թ.ա. 6-րդ դար կավ բրձ. 90 սմ 1 ՄՄ2344-2
4 Կարաս Կարմիր բլուր,մ.թ.ա. 6-րդ դար կավ բրձ. 90 սմ 1 ՄՄ2344-3
5 կարաս Կարմիր բլուր, մ.թ.ա. 7-րդ դար կավ բրձ.84 սմ 1 ՄՄ2344-1
6 Սափոր Կարմիր բլուր,մ.թ.ա. 7-րդ դար կավ Բրձ. 23 սմ 1 ՄՄ1213
7 Ջրատար խողովակ Երևան, 9-11-րդ դդ քար,տուֆ 68x47 սմ 1 ՄՄ1896-1
8 Ձրատար խողովակ Երևան, 9-11-րդ դդ քար, տուֆ 68x47 սմ 1 ՄՄ1896-4
9 Կուռք կանացիակերպ Կարմիր բերդ մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ Քար, տուֆ Երկ. 76 սմ 1 ՄՄ16614
10 Ֆալլոս Երևան,մ.թ.ա. 2-րդ հազ. քար Բրձ. 66սմ 1 ՄՄ589
11 Ֆալլոս Երևան, մ.թ.ա. 2-րդ հազ. վերջ քար Բրձ. 132 սմ 1 ՄՄ11555-7
12 Կարաս, շուրթի բեկոր Կարմիր բլուր, մ.թ.ա. 7-րդ դար կավ 25x60 սմ 1 ՄՄ1204
13 Խոշոր անոթ Կարմիր բլուր, մ.թ.ա. 7-րդ դար կավ 39x59սմ 1 ՄՄ2344-9