Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԻՐԻ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 147-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԻՐԻ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 126,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նաիրի» ճամբարի կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Նորալուսին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08602616) հետ 2026 թվականի փետրվարի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 8-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում կեցության և սննդի ապահովման ծառայությունների մատուցում՝ 126,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայա- ցուցչությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

17.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 147-Ա որոշման

«ՆԱԻՐԻ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպում է ամառային անհատույց ճամբար՝ 44-օրյա պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակների, քույրերի և եղբայրների, ինչպես նաև Արցախից տեղահանված երեխաների (7-13 տարեկան, ծնված՝ 2013-2019 թթ.) համար։ Ծրագրի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ։ Ծրագրի շրջանակներում երեխաները կանցկացնեն ուրախ և ակտիվ հաճելի ժամանց, բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչպես նաև կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3. Բարեգործը Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգթոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման համար` 486313)

4. Ծրագրի կատարողը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի

ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Փյունիկ գյուղ, «Զեփյուռ» ճամբար, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 126,000,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը 44-օրյա պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակները, քույրերը և եղբայրները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված 7-13 տարեկան երեխաներ

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի հունիսի 8-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբար: Մասնակից երեխաների համար կազմակերպվելու է էքսկուրսիաներ և արշավներ դեպի հետաքրքիր ու տեսարժան վայրեր: Երեխաներին սովորեցնելու են ձեռքի աշխատանք, խաղալու են սպորտային խաղեր (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս), լող, ինչպես նաև կազմակերպվելու է ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր: Ճամբարում տեղի է ունենալու հայ ազգային երգ ու պարի միջոցառումներ, ինչպես նաև օրվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան դիտելու իրենց տարիքին համապատասխան մուլտֆիլմեր, ֆիլմեր և ունենալ դրանց վերաբերյալ քննարկումներ: Երեկոյան ժամերին նախատեսվում է կազմակերպել ուրախ և ակտիվ ժամանցային ծրագիր: Ճամբարը կազմակերպվելու է երեք հերթափոխով՝ 1-ին՝ հունիսի 8-17-ը ներառյալ, 2-րդ՝ օգոստոսի 3-12-ը ներառյալ և 3-րդ՝ օգոստոսի 13-22-ը ներառյալ: Յուրաքանչյուր հերթափոխի մասնակցության նվազագույն քանակը՝ 240 երեխա։ Երեխաներին տրամադրվելու է երեքանգամյա սնունդ, որը պատրաստվելու է տեղում։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 8-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,000,000 դրամի չափով։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ճամբարում երեխաների կեցության և սննդի ձեռքբերման ծառայություններ՝ 126,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

17.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։