Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 7. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը`

1) իրագործում է համակարգի պետական միասնական քաղաքականությունը.

2) իրականացնում է կենսաթոշակային օրենսդրության կիրառման և անհատական հաշվառման տվյալների բազայի կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը).

3) կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնից ստանում է պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալներ (տեղեկություններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

4) նախանշում է Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները.

5) կազմում է համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը.

6) եզրակացություն է տալիս կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում իրականացնող ուսումնական կազմակերպությունների` կենսաթոշակային բնագավառին վերաբերող ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության կենսաթոշակային ապահովության մասին պետական ամենամյա զեկույց և յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է.

8) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

9) իրականացնում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։