ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«19» մարտի 2026 թ. N 39-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 353-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը և 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի ««Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 319-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 353-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
2026-03-20 Վ. Հովհաննիսյան
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2026 թ. մարտի 19-ի
թիվ 39-Ն հրամանի
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը (այսուհետ՝ հաշվային պլան) մշակվել է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին (ՖՀՄՍ-ներին) համապատասխան հաշվապահական հաշվառում վարելուն և ֆինանսական հաշվետվություններ պատրաստելուն օժանդակելու նպատակով։
2. Սույն հաշվային պլանը նախատեսված է ՖՀՄՍ-ներին համապատասխան առանձին կամ անհատական (ոչ համախմբված) ֆինանսական հաշվետվություններ պատրաստող կազմակերպությունների (բացառությամբ բանկերից, վարկային կազմակերպություններից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից) համար և կրում է օրինակելի, օժանդակող, ցուցադրող բնույթ։ Թեև հաշվային պլանը պարտադիր բնույթ չի կրում, դրան հետևելը դյուրացնում է հաշվապահների, աուդիտորների, հաշվապահական համակարգչային ծրագրեր մշակողների, պետական լիազոր մարմինների գործը և նպաստում է ֆինանսական հաշվետվությունների համադրելիությանը։
3. Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժնից՝
1) Ընդհանուր դրույթներ - տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները,
2) Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ - տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը,
3) Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ - տրված է հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և դրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի՝ հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
5. Հաշվային պլանը կազմված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
6. Հաշվային պլանը ներառում է 9 դաս՝
1) Ոչ ընթացիկ ակտիվներ,
2) Ընթացիկ ակտիվներ,
3) Սեփական կապիտալ,
4) Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5) Ընթացիկ պարտավորություններ,
6) Եկամուտներ,
7) Ծախսեր,
8) Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9) Արտահաշվեկշռային հաշիվներ:
7. 1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը՝ կառավարչական հաշվառման և 9-րդ դասը՝ արտահաշվեկշռային հաշիվները:
8. Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
1) Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլվում են այս հաշիվների մնացորդները (դեբետային կամ կրեդիտային):
2) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբետային՝ ծախսերի գծով և կրեդիտային՝ եկամուտների գծով), իսկ սահմանված դեպքերում՝ դրանց տարբերությունը տեղափոխվում է համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
9. Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և մշակման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են կազմակերպությունում՝ կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
10. Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ, կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ և այլն), պայմանական ակտիվների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
11. Հաշիվների կոդավորումը կառուցված է հետևյալ կերպ՝
1) հաշիվների դասերը նշված են միանիշ թվով՝ 1-ից մինչև 9-ը,
2) հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը՝ խմբի համարը,
3) առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը՝ առաջին կարգի հաշվի համարը,
4) երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը՝ երկրորդ կարգի հաշվի համարը:
12. Հաշիվները, կախված կազմակերպությունում գործունեության տարբեր տեսակների (վարձակալական գործունեություն, արժեթղթերի առուվաճառք) հարաբերական կարևորությունից և կրկնման հաճախականությունից, կարող են փոփոխվել, եթե այդ փոփոխությունը կնպաստի կազմակերպության հիմնական գործունեության, այլ գործառնական գործունեության և ոչ գործառնական գործունեության արդյունքների առավել ճշմարիտ ներկայացմանը: Երկրորդ կարգի բոլոր հաշիվները, ինչպես նաև 8-9 դասի առաջին կարգի հաշիվները օգտագործվում են ըստ անհրաժեշտության՝ ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
13. Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները անհրաժեշտության դեպքում, կարող են՝
1) հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ` օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, կամ
2) փոփոխել առաջին և երկրորդ կարգի հաշիվները՝ այդ փոփոխությունները ներկայացնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
14. Հաշվային պլանը ներառում է ակտիվային, պասիվային, ակտիվապասիվային հաշիվներ: 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ դասերի հաշիվները, բացառությամբ պասիվային կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6-րդ դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են:
15. 1-8-րդ դասերի հաշիվներում և 9-րդ դասի 92 խմբում (այն նախատեսված է բրոքերային և հավատարմագրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար) կազմակերպության գործառնությունների և դրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի մնացած հաշիվներում՝ հաշվառման պարզ (միակի գրանցման) համակարգով:
2. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ
Հաշիվների խմբի ծածկագիր I կարգի
հաշիվների
ծածկագիր II կարգի
հաշիվների
ծածկագիր
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
11-12 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
111 Մաշվող հիմնական միջոցներ
1111 Շենքեր
1112 Կառուցվածքներ
1113 Փոխանցող հարմարանքներ
1114 Մեքենաներ և սարքավորումներ
1115 Տրանսպորտային միջոցներ
1116 Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
1117 Բերքատու բույսեր
1119 Այլ հիմնական միջոցներ
112 Հիմնական միջոցների մաշվածություն
1121 Շենքերի մաշվածություն
1122 Կառուցվածքների մաշվածություն
1123 Փոխանցող հարմարանքների մաշվածություն
1124 Մեքենաների և սարքավորումների մաշվածություն
1125 Տրանսպորտային միջոցների մաշվածություն
1126 Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն
1127 Բերքատու բույսերի մաշվածություն
1129 Այլ հիմնական միջոցների մաշվածություն
115 Հողամասեր
116 Կենսաբանական ակտիվներ
1161 Իրական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվներ
1162 Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվներ
117 Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն
118 Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ
1181 Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր
1182 Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ
1183 Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ
1184 Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ
1185 Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ
1186 Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
1187 Օգտագործման համար ոչ մատչելի բերքատու բույսեր
1188 Հիմնական միջոցների արժեքին ավելացման ենթակա հումք, նյութեր և մասեր
1189 Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ
119 Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ
1191 Օգտագործման իրավունքի ձևով շենքեր
1192 Օգտագործման իրավունքի ձևով կառուցվածքներ
1193 Օգտագործման իրավունքի ձևով փոխանցող հարմարանքներ
1194 Օգտագործման իրավունքի ձևով մեքենաներ և սարքավորումներ
1195 Օգտագործման իրավունքի ձևով տրանսպորտային միջոցներ
1196 Օգտագործման իրավունքի ձևով արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
1197 Օգտագործման իրավունքի ձևով բերքատու բույսեր
1198 Օգտագործման իրավունքի ձևով հողամասեր
1199 Օգտագործման իրավունքի ձևով այլ հիմնական միջոցներ
121 Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն
1211 Օգտագործման իրավունքի ձևով շենքերի մաշվածություն
1212 Օգտագործման իրավունքի ձևով կառուցվածքների մաշվածություն
1213 Օգտագործման իրավունքի ձևով փոխանցող հարմարանքների մաշվածություն
1214 Օգտագործման իրավունքի ձևով մեքենաների և սարքավորումների մաշվածություն
1215 Օգտագործման իրավունքի ձևով տրանսպորտային միջոցների մաշվածություն
1216 Օգտագործման իրավունքի ձևով արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն
1217 Օգտագործման իրավունքի ձևով բերքատու բույսերի մաշվածություն
1218 Օգտագործման իրավունքի ձևով հողամասերի մաշվածություն
1219 Օգտագործման իրավունքի ձևով այլ հիմնական միջոցների մաշվածություն
122 Ներդրումային գույք
1221 Իրական արժեքով հաշվառվող սեփական ներդրումային գույք
1222 Սկզբնական արժեքով հաշվառվող սեփական ներդրումային գույք
1223 Իրական արժեքով հաշվառվող օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույք
1224 Սկզբնական արժեքով հաշվառվող օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույք
123 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն
1231 Սկզբնական արժեքով հաշվառվող սեփական ներդրումային գույքի մաշվածություն
1232 Սկզբնական արժեքով հաշվառվող օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույքի մաշվածություն
124 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում
1241 Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում
1242 Հողամասերի արժեզրկում
1243 Կենսաբանական ակտիվների արժեզրկում
1244 Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում
1245 Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների արժեզրկում
1246 Ներդրումային գույքի արժեզրկում
13 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
131 Ոչ նյութական ակտիվներ
1311 Ֆիրմային անուններ
1312 Հրապարակումների անուններ
1313 Համակարգչային ծրագրեր
1314 Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)
1315 Հեղինակային իրավունքներ
1316 Արտոնագրեր
1317 Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ
1318 Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ
1319 Այլ ոչ նյութական ակտիվներ
132 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
1321 Ֆիրմային անունների ամորտիզացիա
1322 Հրապարակումների անունների ամորտիզացիա
1323 Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա
1324 Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա
1325 Հեղինակային իրավունքների ամորտիզացիա
1326 Արտոնագրերի ամորտիզացիա
1327 Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա
1328 Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա
1329 Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
133 Անավարտ ոչ նյութական ակտիվներ
1331 Մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվներ
1332 Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ
134 Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ
135 Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
136 Գուդվիլ
137 Ոչ նյութական ակտիվների արժեզրկում
1361 Սեփական ոչ նյութական ակտիվների արժեզրկում
1362 Մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվների արժեզրկում
1373 Օգտագործման իրավունիքի ձևով ոչ նյութական ակտիվների արժեզրկում
1364 Գուդվիլի արժեզրկում
14-15 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
141 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
1411 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ դուստր կազմակերպությունների բաժնային գործիքներում
1412 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում
1413 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում
142 Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում
1421 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումներ դուստր ընկերությունների բաժնային գործիքներում
1422 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում
1423 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում
143 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ
1431 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ներդրումներ դուստր կազմակերպությունների բաժնային գործիքներում
1432 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում
1433 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում
1434 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի բաժնային գործիքներում
144 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ
1441 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումներ դուստր կազմակերպությունների բաժնային գործիքներում
1442 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում
1443 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում
1444 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի բաժնային գործիքներում
145 Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ
146 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ
1461 Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող նախորոշված ոչ ընթացիկ պարտքային գործիքներ
1469 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող այլ ոչ ընթացիկ պարտքային գործիքներ
147 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ
1471 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեք»
1472 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերություն
148 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր
1481 Ամորտիզացված արժեքով չափվող տրամադրված ոչ ընթացիկ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր
1482 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ավանդների գծով ստացվելիք համախառն մուտքեր
1483 Պարտատոմսերում և մուրհակներում ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր
1489 Ամորտիզացված արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր
149 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր
151 Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
1511 Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
1512 Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքի գծով
152 Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
1521 Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
1522 Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
153 Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
154 Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ կամ կորուստներ
1541 Հետաձգված օգուտներ և կորուստներ բաժնային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
1542 Հետաձգված օգուտներ և կորուստներ բաժնային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
1543 Հետաձգված օգուտներ և կորուստներ ոչ ընթացիկ ածանցյալ ֆինանսական ակտիվների գծով
1544 Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
1545 Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
1546 Հետաձգված օգուտներ և կորուստներ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
155 Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ
1551 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների արժեզրկումներ
1552 Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքի մեթոդով հաշվառվող ներդրումների արժեզրկումներ
1553 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ
1554 Ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքերի գծով ակնկալվող պարտքային կորուստներ
16-17 ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
161 Հետաձգված հարկային ակտիվներ
162 Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար
163 Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ
164 Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ
1641 Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ
1642 Պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ
165 Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա
1651 Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա
1652 Պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա
166 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով
1661 Հողի բարելավման ծախսումներ
1662 Օգտակար հանածոների հետախուզման և գնահատման ակտիվներ
1669 Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվներ
167 Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա
1671 Հողի բարելավման ծախսումների ամորտիզացիա
1672 Օգտակար հանածոների հետախուզման և գնահատման ակտիվների ամորտիզացիա
1679 Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա
168 Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
1681 Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների արժեզրկումներ
1682 Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
1683 Պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
1689 Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
169 Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվներ
171 Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
21 ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
211 Նյութեր
2111 Հումք և նյութեր
2112 Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ
2113 Վառելիք
2114 Տարա և տարանյութեր
2115 Պահեստամասեր
2116 Շինանյութեր
2117 Գյուղատնտեսական նշանակության նյութեր
2118 Վերամշակման հանձնված նյութեր
2119 Այլ նյութեր
212 Սպառվող կենսաբանական ակտիվներ
214 Անավարտ արտադրություն
2141 Արտադրանքի գծով անավարտ արտադրություն
2142 Աշխատանքների գծով անավարտ արտադրություն
2143 Ծառայությունների գծով անավարտ արտադրություն
2144 Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն
215 Արտադրանք
2151 Պատրաստի արտադրանք
2152 Սեփական արտադրության կիսապատրաստուկներ
2153 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք
2154 Առաքված արտադրանք
2155 Վերադարձման իրավունքով վաճառված արտադրանքի հնարավոր հետվերադարձի գծով ակտիվ
216 Ապրանքներ
2161 Ապրանքներ պահեստում
2162 Ապրանքներ մանրածախ առևտրում
2163 Տարա և տարանյութեր
2164 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ
2165 Առաքված ապրանքներ
2166 Այլ ապրանքներ
2167 Վերադարձման իրավունքով վաճառված ապրանքների հնարավոր հետվերադարձի գծով ակտիվ
217 Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն
2171 Առևտրական հավելագին
2172 Ավելացված արժեքի հարկ
2173 Ակցիզային հարկ
218 Պաշարների արժեքի նվազում
2181 Նյութերի արժեքի նվազում
2184 Անավարտ արտադրանքի արժեքի նվազում
2185 Արտադրանքի արժեքի նվազում
2186 Ապրանքների արժեքի նվազում
22 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ՏՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԾՈՎ ԱԿՏԻՎՆԵՐ
221 Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով
2211 Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով
2212 Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով
2213 Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով
2214 Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով
2215 Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով
2219 Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով
222 Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով
2221 Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով
2222 Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով
2223 Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով
2224 Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով
2225 Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով
2226 Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով
2229 Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով
223 Պայմանագրի գծով ակտիվներ
224 Տրված ընթացիկ կանխավճարներ
2241 Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար
2242 Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար
2243 Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար
2249 Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ
225 Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով
2251 Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով
2252 Դեբիտորական պարտքեր դրոշմանիշային վճարի գծով
2253 Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով
2254 Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով
2255 Դեբիտորական պարտքեր փոխադրամիջոցների գույքահարկի գծով
2256 Դեբիտորական պարտքեր անշարժ գույքի հարկի գծով
2257 Դեբիտորական պարտքեր մաքսային վճարների գծով
2259 Դեբիտորական պարտքեր այլ տուրքերի և պարտադիր վճարների գծով
226 Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր
227 Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով
2271 Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար
2272 Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար
2273 Առհաշիվ տրված գումարներ ծառայություններ ձեռք բերելու համար
2274 Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար
2279 Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ
228 Այլ դեբիտորական պարտքեր
2281 Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով
2282 Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով
2283 Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով
2284 Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժինների գծով
2285 Դեբիտորական պարտքեր ստացման ենթակա շնորհների գծով
2286 Ստացվելիք անվերապահ հատուցում մինչև արտադրանքի, ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը
2289 Այլ դեբիտորական պարտքեր
229 Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ
2291 Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կորուստներ
2292 Այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կորուստներ
2293 Պայմանագրի գծով ակտիվների ակնկալվող պարտքային կորուստներ
2294 Տրված ընթացիկ կանխավճարների արժեզրկումներ
2295 Առհաշիվ տրված գումարների արժեզրկումներ
2299 Այլ դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կորուստներ
23-24 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
231 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ
232 Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ
233 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. պարտքային գործիքներ
2331 Առևտրական նպատակով պահվող պարտքային գործիքներ
2332 Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող նախորոշված ընթացիկ պարտքային գործիքներ
2333 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող այլ ընթացիկ պարտքային գործիքներ
2334 Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող նախորոշված ոչ ընթացիկ պարտքային գործիքների ընթացիկ մաս
2339 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող այլ ոչ ընթացիկ պարտքային գործիքների ընթացիկ մաս
234 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ
2341 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեք»
2342 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերություն
2343 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» ընթացիկ մաս
2344 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերության ընթացիկ մաս
235 Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր
2351 Ամորտիզացված արժեքով չափվող տրամադրված ընթացիկ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր
2352 Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ավանդների գծով ստացվելիք համախառն մուտքեր
2353 Պարտատոմսերում և մուրհակներում ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր
2354 Ամորտիզացված արժեքով չափվող այլ ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր
2355 Ամորտիզացված արժեքով չափվող տրամադրված ոչ ընթացիկ փոխառությունների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր
2356 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ավանդների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր
2357 Պարտատոմսերում և մուրհակներում ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ներդրումների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր
2359 Ամորտիզացված արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ներդրումների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր
236 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս
237 Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
2371 Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
2372 Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով
2373 Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքի ընթացիկ մասի գծով
238 Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ
2381 Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
2382 Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
239 Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ
241 Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ կամ կորուստներ
2411 Հետաձգված օգուտներ և կորուստներ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների գծով
2412 Հետաձգված օգուտներ և կորուստներ իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ածանցյալ ֆինանսական ակտիվների գծով
2413 Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
2414 Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
2415 Հետաձգված օգուտներ և կորուստներ ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով
2416 Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով
2417 Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով
2418 Հետաձգված օգուտներ և կորուստներ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով
242 Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ
2421 Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ
2422 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով ակնկալվող պարտքային կորուստներ
2423 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարների ընթացիկ մասի ակնկալվող պարտքային կորուստներ
25 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
251 Դրամարկղ
2511 Ազգային արժույթի դրամարկղ
2512 Արտարժույթի դրամարկղ
2513 Սառեցված գումարներ դրամարկղում
252 Հաշվարկային հաշիվ
2521 Հաշվարկային հաշիվ
2522 Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
253 Արտարժութային հաշիվ
2531 Արտարժութային հաշիվ երկրի ներսում
2532 Արտարժութային հաշիվ արտերկրում
2533 Սառեցված գումարներ արտարժութային հաշվում
254 Այլ հաշիվներ բանկերում
2541 Ակրեդիտիվներ
2542 Չեկային գրքույկներ
2543 Այլ հաշիվներ բանկերում
255 Դրամական միջոցներ ճանապարհին
256 Դրամական փաստաթղթեր
257 Գանձապետական միասնական հաշիվ
26 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
261 Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով
262 Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ընթացիկ ակտիվներ
2621 Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ընթացիկ ակտիվներ
2622 Պայմանագրի կատարման ծախսումների գծով ընթացիկ ակտիվներ
263 Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
2631 Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
2632 Պայմանագրի կատարման ծախսումների գծով ընթացիկ ակտիվների արժեզրկումներ
264 Պահուստների փոխհատուցման գծով ընթացիկ ակտիվներ
265 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ
2651 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված հիմնական միջոցներ
2652 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ոչ նյութական ակտիվներ
2653 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված օտարման խմբում ներառված ընթացիկ ակտիվներ
2659 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված այլ ոչ ընթացիկ ակտիվներ
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
31 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԷՄԻՍԻՈՆ ԵԿԱՄՈՒՏ
311 Կանոնադրական կապիտալ
3111 Հասարակ բաժնետոմսեր
3112 Արտոնյալ բաժնետոմսեր
3113 Բաժնեմասեր
3114 Փայեր
312 Չվճարված կապիտալ
3121 Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ
3122 Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ մինչև անվանական արժեքի չափով
3123 Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ անվանական արժեքը գերազանցող չափով
313 Հետ գնված կապիտալ
3131 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով
3132 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
3133 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով
3134 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
3135 Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքով
3136 Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
3137 Հետ գնված փայեր՝ անվանական արժեքով
3138 Հետ գնված փայեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
314 Էմիսիոն եկամուտ (էմիսիոն վնաս)
32 ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ԵՎ ՎԵՐԱՉԱՓՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
321 Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործմանն իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից արժեքի աճ
3211 Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ
3212 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ
3213 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից արժեքի աճ
322 Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3221 Կապակցված կողմերի բաժնային գործիքներում իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3222 Չկապակցված կողմերի բաժնային գործիքներում իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3223 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3224 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ
3225 Իրական արժեքով չափվող նախորոշված ոչ առևտրական ֆինանսական պարտավորությունների պարտքային ռիսկի փոփոխություններից չիրացված օգուտներ և կորուստներ
323 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3231 Իրական արժեքի հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3232 Դրամական հոսքերի հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների արդյունավետ մաս
3233 Հեջավորման ծախսումների գծով պահուստ (օպցիոնի ժամանակային արժեք, ֆորվարդի ֆորվարդային տարր)
324 Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ
3241 Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
3242 Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման մաս համարվող դրամային հոդվածի գծով
3243 Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
326 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից այլ համապարփակ ֆինանսական արդյունքներ
3261 Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից արժեքի աճ
3262 Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3263 Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3264 Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ
33 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
331 Շահույթ կամ վնաս
3311 Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս
3312 Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս
34 ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)
341 Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում
3411 Նախորդ տարիների սխալների ուղղման հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում
3412 Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում
342 Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)
343 Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)
344 Միջանկյալ շահաբաժիններ
35 ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ
351 Պահուստային կապիտալ
352 Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ
359 Սեփական կապիտալի այլ տարրեր
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
41 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
411 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ
412 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
4121 Ոչ ընթացիկ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ
4122 Ոչ ընթացիկ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
4123 Ոչ ընթացիկ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
4124 Մարելի արտոնյալ բաժնետոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
4129 Այլ ոչ ընթացիկ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
413 Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ
414 Չկրած տոկոսային ծախսեր ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով
4141 Չկրած տոկոսային ծախսեր ստացված ոչ ընթացիկ վարկերի գծով
4142 Չկրած տոկոսային ծախսեր ստացված ոչ ընթացիկ փոխառությունների գծով
4143 Չկրած տոկոսային ծախսեր վարձակալության ոչ ընթացիկ պարտավորության գծով
415 Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
4151 Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
4152 Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
416 Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
417 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
4171 Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ․ ածանցյալ գործիքներ
4172 Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով չափվող նախորոշված պարտքային գործիքների գծով ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
4173 Ֆինանսական երաշխավորության պայմանագրերի գծով ոչ ընթացիկ պարտավորություններ
4179 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
418 Ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ կամ կորուստներ
4181 Հետաձգված օգուտներ և կորուստներ ստացված ոչ ընթացիկ վարկերի գծով
4182 Հետաձգված օգուտներ և կորուստներ ստացված ոչ ընթացիկ փոխառությունների գծով
4183 Հետաձգված օգուտներ և կորուստներ ոչ ընթացիկ ածանցյալ ֆինանսական պարտավորությունների գծով
4184 Հետաձգված օգուտներ և կորուստներ սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով չափվող նախորոշված պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով
4189 Հետաձգված օգուտներ և կորուստներ այլ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով
42 ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
421 Ակտիվներին վերաբերող շնորհներ
422 Հետաձգված հարկային պարտավորություններ
423 Ոչ ընթացիկ պահուստներ
424 Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը
425 Պայմանագրի գծով ոչ ընթացիկ պարտավորություններ
4251 Ստացված (անվերապահ ստացման ենթակա) կանխավճարներ վաճառվելիք արտադրանքի և ապրանքների գծով
4252 Ստացված (անվերապահ ստացման ենթակա) կանխավճարներ մատուցման ենթակա ծառայությունների և կատարման ենթակա աշխատանքների գծով
4253 Հաճախորդների հավատարմության ծրագրերի գծով պարտավորություններ
4254 Ծառայություն տեսակի երաշխիքներ
4255 Լրացուցիչ ապրանքների կամ ծառայությունների գծով օպցիոններ
4256 Չվերադարձվող սկզբնավճարներ
426 Այլ ստացված ոչ ընթացիկ կանխավճարներ
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
51 ԸՆԹԱՑԻԿ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԱՐԿԵՐ, ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
511 Ընթացիկ պարտավորություններ. ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ
5111 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ընթացիկ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ
5112 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ վարկերի ընթացիկ մասի գծով վճարվելիք համախառն գումարներ
512 Ընթացիկ պարտավորություններ. ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
5121 Ընթացիկ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ
5122 Ընթացիկ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
5123 Ընթացիկ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
5124 Այլ ընթացիկ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
5125 Ոչ ընթացիկ մուրհակների ընթացիկ մասի գծով վճարվելիք համախառն գումարներ
5126 Ոչ ընթացիկ չփոխարկելի պարտատոմսերի ընթացիկ մասի գծով վճարվելիք համախառն գումարներ
5127 Ոչ ընթացիկ փոխարկելի պարտատոմսերի ընթացիկ մասի գծով վճարվելիք համախառն գումարներ
5128 Մարելի արտոնյալ բաժնետոմսերի ընթացիկ մասի գծով վճարվելիք համախառն գումարներ
5129 Այլ ոչ ընթացիկ փոխառությունների ընթացիկ մասի գծով վճարվելիք համախառն գումարներ
513 Վարձակալության գծով համախառն ընթացիկ պարտավորություններ
5131 Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորությունների ընթացիկ մաս
5132 Կարճաժամկետ վարձակալությունների գծով համախառն ընթացիկ պարտավորություններ
514 Չկրած տոկոսային ծախսեր ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով
5141 Չկրած տոկոսային ծախսեր ստացված ընթացիկ վարկերի գծով
5142 Չկրած տոկոսային ծախսեր ստացված ընթացիկ փոխառությունների գծով
5143 Չկրած տոկոսային ծախսեր ստացված ոչ ընթացիկ վարկերի ընթացիկ մասի գծով
5144 Չկրած տոկոսային ծախսեր ստացված ոչ ընթացիկ փոխառությունների ընթացիկ մասի գծով
5145 Չկրած տոկոսային ծախսեր վարձակալության ընթացիկ պարտավորությունների գծով
515 Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
5151 Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ գործիքների գծով ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
5152 Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ածանցյալ գործիքների գծով ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
516 Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
517 Այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
5171 Առևտրական նպատակներով ֆինանսական պարտավորություններ ածանցյալ գործիքների գծով
5172 Առևտրական նպատակներով պահվող այլ ֆինանսական պարտավորություններ
5173 Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով չափվող նախորոշված ընթացիկ պարտքային գործիքներ
5174 Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով չափվող նախորոշված ոչ ընթացիկ պարտքային գործիքների ընթացիկ մաս
5175 Ֆինանսական երաշխավորության պայմանագրերի գծով ընթացիկ պարտավորություններ
5176 Ֆինանսական երաշխավորության պայմանագրերի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների ընթացիկ մաս
5177 Ցածր տոկոսով փոխառություն տրամադրելու հանձնառությունների գծով պարտավորություններ
5178 Արտահաշվեկշռային ցուցանիշների գծով ակնկալվող պարտքային կորուստներ
5179 Այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
518 Ընթացիկ ֆինանսական պարտավորությունների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ կամ կորուստներ
5181 Հետաձգված օգուտներ և կորուստներ ստացված ընթացիկ վարկերի գծով
5182 Հետաձգված օգուտներ և կորուստներ ստացված ընթացիկ փոխառությունների գծով
5183 Հետաձգված օգուտներ և կորուստներ առևտրական նպատակով պահվող ֆինանսական պարտավորությունների գծով
5184 Հետաձգված օգուտներ և կորուստներ սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով չափվող նախորոշված պարտքային ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով
5185 Հետաձգված օգուտներ և կորուստներ այլ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով
5186 Հետաձգված օգուտներ և կորուստներ ստացված ոչ ընթացիկ վարկերի ընթացիկ մասի գծով
5187 Հետաձգված օգուտներ և կորուստներ ստացված ոչ ընթացիկ փոխառությունների ընթացիկ մասի գծով
5188 Հետաձգված օգուտներ և կորուստներ սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով չափվող նախորոշված պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների ընթացիկ մասի գծով
5189 Հետաձգված օգուտներ և կորուստներ այլ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների ընթացիկ մասի գծով
52-53 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ՍՏԱՑՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԾՈՎ ՊԱՐԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
521 Կրեդիտորական պարտքեր գնումների գծով
5211 Կրեդիտորական պարտքեր ստացված հումքի, նյութերի գծով
5212 Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով
5213 Կրեդիտորական պարտքեր ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով
5214 Կրեդիտորական պարտքեր ստացված ֆինանսական ակտիվների գծով
5215 Կրեդիտորական պարտքեր ստացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և ներդրումային գույքի գծով գծով
5219 Կրեդիտորական պարտքեր այլ գնումների գծով
522 Պայմանագրի գծով ընթացիկ պարտավորություններ
5221 Ստացված (անվերապահ ստացման ենթակա) կանխավճարներ վաճառվելիք արտադրանքի և ապրանքների գծով
5222 Ստացված (անվերապահ ստացման ենթակա) կանխավճարներ մատուցման ենթակա ծառայությունների և կատարման ենթակա աշխատանքների գծով
5223 Հաճախորդների հավատարմության ծրագրերի գծով պարտավորություններ
5224 Ծառայություն տեսակի երաշխիքներ
5225 Լրացուցիչ ապրանքների կամ ծառայությունների գծով օպցիոններ
5226 Չվերադարձվող սկզբնավճարներ
523 Այլ ստացված կանխավճարներ
5231 Ստացված կանխավճարներ վաճառվելիք ոչ ընթացիկ ակտիվների գծով
5232 Ստացված կանխավճարներ գործառնական վարձակալության գծով
5239 Այլ նպատակներով ստացված կանխավճարներ
524 Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով
5241 Պարտքեր շահութահարկի գծով
5242 Պարտքեր եկամտային հարկի գծով
5243 Պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով
5244 Պարտքեր ակցիզային հարկի գծով
5245 Պարտքեր գույքահարկի գծով
5246 Պարտքեր հողի հարկի գծով
5247 Պարտքեր մաքսատուրքի գծով
5248 Պարտքեր հարկերի դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների գծով
5249 Պարտքեր այլ պարտադիր վճարների գծով
525 Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով
5251 Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ աշխատակիցների հաշվին
5252 Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ գործատուների հաշվին
5253 Պարտավորություններ՝ փոխհատուցելի բացակայությունների գծով հաշվեգրվելիք պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով
526 Պարտքեր դրոշմանիշային վճարների գծով
527 Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով
5271 Պարտքեր աշխատավարձի վճարման գծով
5272 Պարտքեր արձակուրդային վճարների գծով
5273 Պարտքեր հիվանդության հետ կապված վճարովի բացակայությունների գծով
5274 Պարտքեր այլ փոխհատուցելի բացակայությունների գծով
5275 Պարտքեր պարգևավճարների գծով
5276 Պարտքեր ավանդագրված հատուցումների գծով
528 Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով
5281 Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով
5289 Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով
529 Պարտքեր շահաբաժինների գծով
5291 Վճարվելիք շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով
5292 Վճարվելիք շահաբաժիններ արտոնյալ բաժնետոմսերի գծով
531 Հետվերադարձման (փոխհատուցման) գծով պարտավորություններ
5311 Վաճառված արտադրանքը գնորդներից հետվերադարձման (փոխհատուցման) գծով պարտավորություն
5312 Վաճառված ապրանքները գնորդներից հետվերադարձման (փոխհատուցման) գծով պարտավորություն
539 Այլ ընթացիկ պարտավորություններ
5391 Կարճաժամկետ վարձակալությունների գծով պարտավորություններ՝ երբ կիրառվում է օգտագործման իրավունքի գծով ակտիվի ճանաչման ազատումը
5392 Փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ՝ երբ կիրառվում է օգտագործման իրավունքի գծով ակտիվի ճանաչման ազատումը
5393 Պարտքեր տույժերի, տուգանքների գծով
5394 Պարտքեր ապահովագրավճարների գծով
5395 Որպես գործակալ պրինցիպալին վճարման ենթակա գումարների գծով պարտավորություններ
5396 Գնորդներին վճարման ենթակա այլ հատուցումներ
5399 Այլ ընթացիկ պարտավորություններ
54 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
541 Եկամուտներին վերաբերող շնորհներ
542 Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ
543 Ընթացիկ պահուստներ
5431 Երաշխիքային վաճառքների գծով ընթացիկ պահուստներ
5432 Անբարենպաստ պայմանագրերի գծով ընթացիկ պահուստներ
5433 Տրամադրված երաշխավորությունների և երաշխիքների գծով ընթացիկ պահուստներ
5434 Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մաս
5435 Վաստակած արձակուրդայինի գծով պահուստ
5439 Այլ ընթացիկ պահուստներ
544 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված օտարման խմբում ներառված պարտավորություններ
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
61 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
611 Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ
6111 Արտադրանքի վաճառքներից հասույթ
6112 Ապրանքների վաճառքներից հասույթ
6113 Աշխատանքների կատարումից հասույթ
6114 Ծառայությունների մատուցումից հասույթ
6115 Սպառվող կենսաբանական ակտիվների վաճառքներից հասույթ
612 Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում
6121 Վաղաժամկետ վճարման զեղչեր
6122 Արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում
6123 Գնորդներին վճարման ենթակա հատուցման գծով հասույթի ճշգրտում
614 Պաշարների արժեքի իջեցման հակադարձումից եկամուտներ
6141 Ապրանքների արժեքի իջեցման հակադարձումից եկամուտներ
6142 Պատրաստի արտադրանքի արժեքի իջեցման հակադարձումից եկամուտներ
6143 Անավարտ արտադրանքի արժեքի իջեցման հակադարձումից եկամուտներ
6144 Հումքի արժեքի իջեցման հակադարձումից եկամուտներ
615 Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ
6151 Բերքահավաքից (ներառյալ՝ ծնաճից) եկամուտ
6152 Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ
6153 Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ
6154 Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
619 Գործառնական այլ եկամուտներ
6191 Այլ պաշարների օտարումից եկամուտներ
6192 Գործառնական վարձակալությունից եկամուտներ
6193 Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6194 Եկամուտներ տույժերից, տուգանքներից
6195 Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ
6199 Գործառնական այլ եկամուտներ
62 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
621 Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ
6211 Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ
6212 Ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ
6213 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների օտարումից եկամուտներ
6214 Բերքատու կենսաբանական ակտիվների օտարումից եկամուտներ
6219 Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ
622 Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ
6221 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների ապաճանաչումներից եկամուտներ
6222 Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների ապաճանաչումներից եկամուտներ
6222 Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների ապաճանաչումներից եկամուտներ
6224 Իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների ապաճանաչումներից եկամուտներ
6225 Ֆինանսական պարտավորությունների ապաճանաչումներից եկամուտներ
623 Ոչ գործառնական ֆինանսական գործիքների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6231 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6232 Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6233 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6234 Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների գծով արժեզրկման հակադարձումից օգուտ
6235 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով արժեզրկման հակադարձումից օգուտներ
6239 Այլ ֆինանսական գործիքների արժեզրկման հակադարձումից օգուտներ
624 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ
6241 Հիմնական միջոցների վերագնահատումից օգուտներ
6242 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից օգուտներ
6243 Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ
6244 Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ
6245 Ներդրումային գույքի վերաչափումից օգուտներ
6246 Ներդրումային գույքի գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ
6247 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ոչ ընթացիկ ակտիվների վերաչափումից (արժեզրկման հակադարձումից) օգուտներ
6248 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից օգուտներ
6249 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների արժեզրկման կորստի հակադարձումից օգհուտներ
625 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ
6251 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից գործառնական գործունեության օգուտներ
6252 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ներդրումային գործունեության օգուտներ
6253 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ֆինանսավորման գործունեության օգուտներ
626 Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ
6261 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաչափումից օգուտներ
6262 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների վերաչափումներից օգուտներ
6263 Վարձակալության գծով պարտքերի վերաչափումներից օգուտներ
6264 Հեջավորման գործիքների վերաչափումից օգուտներ
6265 Ֆինանսական գործիքների վերափոխումներից օգուտներ
6269 Ֆինանսական գործիքների այլ վերաչափումներից օգուտներ
627 Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ
6271 Շահաբաժինների գծով եկամուտներ
6272 Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամուտներ
6273 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամուտներ
6274 Ֆինանսական վարձակալությունից տոկոսային եկամուտներ
6275 Պայմանագրի գծով ակտիվներից տոկոսային եկամուտներ
628 Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ
6281 Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ
6282 Եկամուտներին վերաբերող շնորհներից եկամուտներ
6289 Այլ անհատույց ստացված ակտիվների և ծառայությունների գծով եկամուտներ
629 Այլ եկամուտներ
6291 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթի բաժնեմասը
6292 Գործառնական վարձակալությունից եկամուտներ
6293 Ոչ գործառնական դեբիտորական պարտքերի արժեզրկման հակադարձումից օգուտներ
6299 Այլ եկամուտներ
63 ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
631 Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից
632 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ
6321 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից եկամուտներ
6322 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտներ
64 ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ՕԳՈՒՏՆԵՐ
642 Վերադասակարգման ճշգրտումներ. իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ
643 Վերադասակարգման ճշգրտումներ. Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ
644 Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ
6441 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
6442 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման մաս համարվող դրամային հոդվածի գծով
6443 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
646 Վերադասակարգման ճշգրտումներ․ բաժնեմասնակցության մեթոդով ներդրումների հաշվառման այլ համապարփակ եկամուտների գծով իրացված օգուտներ
67 ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
671 Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ
6711 Հիմնական միջոցների վերագնահատումից օգուտներ
6712 Հիմնական միջոցների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6713 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից օգուտներ
6714 Ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6715 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից օգուտներ
6716 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
672 Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ
6721 Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ
6722 Չկապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ
6723 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ
6724 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների գծով արժեզրկումից կորուստներ
6725 Իրական արժեքով չափվող ոչ առևտրական ֆինանսական պարտավորությունների պարտքային ռիսկի փոփոխությունից օգուտներ
673 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ
674 Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ
6741 Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
6742 Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման մաս համարվող դրամային հոդվածի գծով
6743 Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
675 Սահմանված հատուցումների պլանի գծով զուտ պարտավորության (ակտիվի) վերաչափումից օգուտներ
676 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ եկամուտներ
6761 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վերադասակարգվող այլ համապարփակ եկամուտներ
6762 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով չվերադասակարգվող այլ համապարփակ եկամուտներ
677 Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչվող շահութահարկի գծով եկամուտներ
6771 Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ եկամուտ
6772 Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ եկամուտ
6773 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ եկամուտ
6774 Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային փոփոխություններից շահութահարկի գծով այլ համապարփակ եկամուտ
6775 Սահմանված հատուցումների պլանի գծով զուտ պարտավորության (ակտիվի) վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ եկամուտ
6776 Ներդրումները բաժնեմասնակցության մեթոդով հաշվառումից առաջացող շահութահարկի գծով այլ համապարփակ եկամուտներ
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ
71 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
711 Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք
7111 Վաճառված արտադրանքի ինքնարժեք
7112 Վաճառված ապրանքների ինքնարժեք
7113 Կատարված աշխատանքների ինքնարժեք
7114 Մատուցված ծառայությունների ինքնարժեք
7115 Վաճառված սպառվող կենսաբանական ակտիվների ինքնարժեք
712 Իրացման ծախսեր
7121 Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ
7122 Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման գծով ծախսեր
7123 Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տարայի, տեսակավորման, պահպանման ծախսեր
7124 Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և ապահովության ծախսեր
7125 Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրություն
7126 Մարկետինգի և գովազդի ծախսեր
7127 Վաճառված ապրանքների, արտադրանքի երաշխիքային սպասարկման և վերանորոգման գծով ծախսեր
7129 Իրացման այլ ծախսեր
713 Վարչական ծախսեր
7131 Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ
7132 Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր
7133 Գործուղման և ներկայացուցչական ծախսեր
7134 Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր
7135 Գրասենյակային և կոմունալ ծախսեր
7136 Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր
7137 Բանկային ծառայությունների ծախսեր, ապահովության ծախսեր
7138 Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
7139 Վարչական այլ ծախսեր
714 Պաշարների արժեքի իջեցման և կորստի հետ կապված ծախսեր
7141 Ապրանքների արժեքի իջեցման գծով ծախսեր
7142 Պատրաստի արտադրանքի արժեքի իջեցման գծով ծախսեր
7143 Անավարտ արտադրանքի արժեքի իջեցման գծով ծախսեր
7144 Հումքի արժեքի իջեցման գծով ծախսեր
7145 Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր
7146 Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր
715 Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր
7151 Գյուղատնտեսական գործունեության ծախսումներ
7152 Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ
7153 Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ
7159 Գյուղատնտեսական գործունեության գծով այլ ծախսեր
719 Գործառնական այլ ծախսեր
7191 Այլ պաշարների օտարումից ծախսեր
7192 Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների և ներդրումային գույքի մաշվածության ծախսեր
7193 Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումից կորուստներ
719 Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր
7195 Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ
7196 Հետազոտության և մշակման ծախսեր
7197 Հիմնական միջոցների լուծարման ծախսեր
7199 Գործառնական այլ ծախսեր
72 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
721 Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր
7211 Հիմնական միջոցների օտարումից ծախսեր
7212 Ոչ նյութական ակտիվների օտարումից ծախսեր
7213 Օգտագործման իրավունքի գծով ակտիվների օտարումից ծախսեր
7214 Բերքատու կենսաբանական ակտիվների օտարումից ծախսեր
7219 Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր
722 Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր
7221 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների ապաճանաչումներից ծախսեր
7222 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների ապաճանաչումներից ծախսեր
7223 Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների ապաճանաչումներից ծախսեր
7224 Իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների ապաճանաչումներից ծախսեր
7225 Ֆինանսական պարտավորությունների ապաճանաչումներից ծախսեր
723 Ոչ գործառնական ֆինանսական գործիքների գծով արժեզրկումից կորուստներ
7231 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների արժեզրկումից կորուստներ
7232 Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկումից կորուստներ
7233 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարների արժեզրկումից կորուստներ
7234 Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների գծով արժեզրկումից կորուստներ
7235 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների արժեզրկումից կորուստներ
7239 Այլ ֆինանսական գործիքների գծով արժեզրկումից կորուստներ
724 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ
7241 Հիմնական միջոցների վերագնահատումից կորուստներ
7242 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից կորուստներ
7243 Հիմնական միջոցների գծով արժեզրկումից կորուստներ
7244 Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկումից կորուստներ
7245 Ներդրումային գույքի վերաչափումից կորուստներ
7246 Ներդրումային գույքի գծով արժեզրկումից կորուստներ
7247 Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ոչ ընթացիկ ակտիվների վերաչափումից (արժեզրկումից) կորուստներ
7248 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից կորուստներ
7249 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների արժեզրկումից կորուստներ
725 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ
7251 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից գործառնական գործունեության կորուստներ
7252 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ներդրումային գործունեության կորուստներ
7253 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ֆինանսավորման գործունեության կորուստներ
726 Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ
7261 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաչափումից կորուստներ
7262 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների վերաչափումներից կորուստներ
7263 Վարձակալության գծով պարտքերի վերաչափումներից կորուստներ
7264 Հեջավորման գործիքների վերաչափումից կորուստներ
7265 Ֆինանսական գործիքների վերափոխումներից կորուստներ
7269 Ֆինանսական գործիքների այլ վերաչափումներից կորուստներ
727 Ֆինանսական ծախսեր
7271 Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսեր՝ հաշվի առած գործարքի հետ կապված ծախսումները
7272 Վարձակալության գծով տոկոսային ծախսեր
7273 Ստացված երկարաժամկետ կանխավճարների գծով տոկոսային ծախսեր
7274 Պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր
7275 Որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժիններ և տոկոսներ
728 Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր
729 Այլ ծախսեր
7291 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վնասի բաժնեմասը
7292 Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների և ներդրումային գույքի մաշվածության ծախսեր
7293 Ոչ գործառնական դեբիտորական պարտքերի արժեզրկումից կորուստներ
7299 Այլ ծախսեր
73 ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԽՍԵՐ
731 Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից
732 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր
7321 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից ծախսեր
7322 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի՝ «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստներ
733 Շահութահարկ ընդհատված գործունեության
7331 Ընդհատված գործունեության շահույթի կամ վնասի գծով շահութահարկ
7332 Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից կամ վերաչափումից օգուտի կամ կորստի գծով շահութահարկ
74 ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
742 Վերադասակարգման ճշգրտումներ. իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ
743 Վերադասակարգման ճշգրտումներ. Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ
744 Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ
7441 Վերադասակարգման ճշգրտումներ. Փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
7442 Վերադասակարգման ճշգրտումներ. Փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման մաս համարվող դրամային հոդվածի գծով
7443 Վերադասակարգման ճշգրտումներ. Փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
746 Վերադասակարգման ճշգրտումներ․ բաժնեմասնակցության մեթոդով ներդրումների հաշվառման այլ համապարփակ ծախսերի գծով իրացված կորուստներ
75 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ (ԵԿԱՄՈՒՏ)
751 Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)
7511 Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ)
7512 Հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ)
77 ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԾԱԽՍԵՐ
771 Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ
7711 Հիմնական միջոցների վերագնահատումից կորուստ
7712 Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստ
7713 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից կորուստ
7714 Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստ
7715 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերագնահատումից կորուստներ
7716 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների արժեզրկումից կորուստներ
772 Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ
7721 Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ
7722 Չկապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ
7723 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ
7724 Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներ հանդիսացող ֆինանսական ակտիվների գծով արժեզրկման հակադարձումից օգուտներ
7725 Իրական արժեքով չափվող ոչ առևտրական ֆինանսական պարտավորությունների պարտքային ռիսկի փոփոխությունից կորուստներ
773 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ
774 Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ
7741 Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
7742 Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման մաս համարվող դրամային հոդվածի գծով
7743 Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
775 Սահմանված հատուցումների պլանի գծով զուտ պարտավորության (ակտիվի) վերաչափումից կորուստներ
776 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ծախսեր
7761 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վերադասակարգվող այլ համապարփակ ծախսեր
7762 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով չվերադասակարգվող այլ համապարփակ ծախսեր
777 Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչվող շահութահարկի գծով ծախսեր
7771 Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ ծախս
7772 Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ ծախս
7773 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ ծախս
7774 Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային փոփոխություններից շահութահարկի գծով այլ համապարփակ ծախս
7775 Սահմանված հատուցումների պլանի գծով զուտ պարտավորության (ակտիվի) վերաչափումից շահութահարկի գծով այլ համապարփակ ծախս
7776 Ներդրումները բաժնեմասնակցության մեթոդով հաշվառումից առաջացող շահութահարկի գծով այլ համապարփակ ծախս
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
81 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ
811 Հիմնական արտադրություն
8111 Ուղղակի նյութական ծախսումներ
8112 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8113 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8114 Ուղղակի արտադրական այլ ծախսումներ
8115 Օժանդակ արտադրության ծախսումներ
8116 Անուղղակի արտադրական ծախսումներ
812 Օժանդակ արտադրություն
8121 Ուղղակի նյութական ծախսումներ
8122 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8123 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8124 Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ
8125 Անուղղակի արտադրական ծախսումներ
813 Անուղղակի արտադրական ծախսումներ
8131 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ
8132 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովության վճարներ
8133 Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն
8134 Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ
8135 Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
8136 Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ
8137 Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ
8138 Անուղղակի արտադրական այլ ծախսումներ
814 Խոտան և դրա շտկման ծախսումներ
8141 Խոտան արտադրանք
8142 Խոտանի ուղղման նյութական ծախսումներ
8143 Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ
8144 Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովության վճարներ
8145 Խոտանի ուղղման այլ ծախսումներ
82 Ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ
821 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ
8211 Ուղղակի նյութական ծախսումներ
8212 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8213 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8214 Այլ ուղղակի ծախսումներ
8215 Անուղղակի ծախսումներ
822 Սարքավորումների տեղակայման ծախսումներ
8221 Ուղղակի նյութական ծախսումներ
8222 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8223 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8224 Այլ ուղղակի ծախսումներ
8225 Անուղղակի ծախսումներ
823 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ
8231 Ուղղակի նյութական ծախսումներ
8232 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8233 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8234 Այլ ուղղակի ծախսումներ
8235 Անուղղակի ծախսումներ
824 Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ
8241 Ուղղակի նյութական ծախսումներ
8242 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8243 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8244 Այլ ուղղակի ծախսումներ
8245 Անուղղակի ծախսումներ
825 Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ
8251 Ուղղակի նյութական ծախսումներ
8252 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8253 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8254 Այլ ուղղակի ծախսումներ
8255 Անուղղակի ծախսումներ
826 Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ
8261 Ուղղակի նյութական ծախսումներ
8262 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8263 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8264 Այլ ուղղակի ծախսումներ
8265 Անուղղակի ծախսումներ
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
91 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱԿՏԻՎՆԵՐ
911 Կարճաժամկետ վարձակալությամբ կամ փոքրարժեք ակտիվների վարձակալությամբ ընդունված ակտիվներ՝ երբ կիրառվում է օգտագործման իրավունքի գծով ակտիվի ճանաչման ազատումը
912 Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ
913 Վերամշակման ընդունված նյութեր
914 Տեղակայման ընդունված սարքավորումներ
915 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ
916 Որպես գրավ պահվող ակտիվներ
92 ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
921 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ
9211 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ
9212 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր
922 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ
9221 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ
9222 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված արժեթղթեր
9223 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթեր
9224 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից դրամական միջոցներ
923 Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ
9231 Դեբիտորական պարտքեր արժեթղթերի վաճառքների գծով
9232 Դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
9233 Դեբիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով
9234 Տրամադրված փոխառություններ
924 Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ
9241 Պարտավորություններ հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ստացված միջոցների գծով
9242 Պարտավորություններ կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով
925 Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք
926 Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ
9261 Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր
9262 Ստացված փոխառություններ
93 ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ
931 Պայմանական պարտավորություններ
932 Պայմանական ակտիվներ
94 ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
941 Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր
942 Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր
943 Չհատուցված հարկային վնաս
944 Գրավադրված ակտիվներ
945 Խիստ հաշվառման բլանկներ
946 Պարբերական և մասնագիտական գրականություն
947 Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ
948 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով չճանաչված վնասներ
949 Չճանաչված հետաձգված հարկային ակտիվներ
951 Տրամադրված ֆինանսական երաշխավորություններ
952 Ածանցյալ ֆինանսական գործիքների գծով փոխանակման ենթակա գումարներ
953 Չճանաչված հեջավորված հոդվածներ
959 Արտահաշվեկշռային այլ ցուցանիշներ
3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն՝ ելնելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:
ԴԱՍ 1 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 1 «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 13 «Ոչ նյութական ակտիվներ», 14-15 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 16-17 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ»:
Ակտիվների՝ ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1-ում:
ԽՈՒՄԲ 11- 12 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 111 «Մաշվող հիմնական միջոցներ», 112 «Հիմնական միջոցների մաշվածություն», 115 «Հողամասեր», 116 «Կենսաբանական ակտիվներ», 117 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն», 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ», 119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ», 121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն», 122 «Ներդրումային գույք», 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» և 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»:
Հաշիվ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, այդ թվում՝ գործառնական վարձակալության հանձնված (բացի ներդրումային գույքից) մաշվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական միջոցների՝ նյութական ակտիվներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է սեփական մաշվող հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, վերագնահատումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, ինչպես նաև դուրս գրված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների (սկզբնական՝ հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները և վերագնահատումները), վերագնահատումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սեփական մաշվող հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1111 «Շենքեր», 1112 «Կառուցվածքներ», 1113 «Փոխանցող հարմարանքներ», 1114 «Մեքենաներ և սարքավորումներ», 1115 «Տրանսպորտային միջոցներ», 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1117 «Բերքատու բույսեր», 1119 «Այլ հիմնական միջոցներ»:
Հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հիմնական միջոցների մուտքագրում՝
ա) կազմակերպությունում կառուցված (ստեղծված), տեղակայված 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
բ) մատակարարներից ձեռք բերված, տեղակայում չպահանջող 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
դ) վարձակալությամբ ստացվածների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս 119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
ե) նախկինում ֆինանսական վարձակալության տրվածի հետ ընդունում 149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
զ) ներդրումային գույքի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
է) որպես շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ 619 «Գործառնական այլ եկամուտներ»
թ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
2. Տեղակայում չպահանջող հիմնական միջոցների ձեռք բերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Օգտագործման համար մատչելի հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
4. Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
5. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի ավելացում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում 423 «Ոչ ընթացիկ պահուստներ»
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
4. Լուծարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 719 «Գործառնական այլ ծախսեր»
5. Անհատույց տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
6. Որպես շնորհ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
7. Հիմնական միջոցի՝ որպես ներդրումային գույք վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
8. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
9. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված, հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
10. Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազում՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
11. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի նվազում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում 423 «Ոչ ընթացիկ պահուստներ»
12. Հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում 719 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, վերագնահատումից մաշվածության աճը, իսկ դեբետում՝ օտարված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված, ֆինանսական վարձակալության տրված, մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը, ինչպես նաև վերագնահատումից մաշվածության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սեփական հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1121 «Շենքերի մաշվածություն», 1122 «Կառուցվածքների մաշվածություն», 1123 «Փոխանցող հարմարանքների մաշվածություն», 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն», 1125 «Տրանսպորտային միջոցների մաշվածություն», 1126 «Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն», 1127 «Բերքատու բույսերի մաշվածություն» 1129 «Այլ հիմնական միջոցների մաշվածություն»:
Հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սեփական հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 719 «Գործառնական այլ ծախսեր»
729 «Այլ ծախսեր»
3. Հիմնական միջոցների վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության աճ
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
4. Վարձակալությամբ ստացված և վարձակալի սեփականությունը դարձած հիմնական միջոցների մաշվածության արտացոլում 121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
5. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) պակաս հաշվարկված մաշվածության ուղղում հետընթաց վերահաշվարկ՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների, ինչպես նաև որպես վաճառքի համար պահվող դասակարգված, հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
2. Հիմնական միջոցների վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
3. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) ավել հաշվարկված մաշվածության հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 115 «Հողամասեր»
115 «Հողամասեր» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հողամասերի (այդ թվում նաև շենքերի և շինությունների տակ գտնվող և բնական ռեսուրսներով հողամասերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հողամասերի՝ ակտիվների համապատասխան խմբին (հիմնական միջոցների կամ ներդրումային գույքի) վերագրման կարգի, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ում և «Ներդրումային գույք» ՀՀՄՍ 40-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերած (ստացված) հողամասերի սկզբնական արժեքը, վերագնահատումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված հողամասերի հաշվեկշռային արժեքը, վերագնահատումից արժեքի աճի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հողամասերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հողի բարելավման նպատակով կատարված (մելիորացիայի, չորացման և այլ ծախսումներ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում են 166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշվում:
115 «Հողամասեր» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ՝ հողամասեր առանց շինությունների, շինություններով, օգտակար հանածոներով և այլն:
Հողամասերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
115 «Հողամասեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հողամասերի ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Մասնակիցների (բաժնետերերի) կողմից հողամասի ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Հողամասերի ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, հողի գնահատման, տարածքի մաքրման և հավասարեցման համար վճարում և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
4. Վարձակալությամբ ստացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերում 119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
5. Ներդրումային գույք դասակարգված հողամասի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
6. Հողամասերի ստացումը որպես պետական շնորհ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
7. Հողամասերի վերագնահատումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
115 «Հողամասեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հողամասերի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի հողամասերի հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված հողամասերի հաշվեկշռային արժեքի դուրս գրում 263 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
4. Որպես պետական շնորհ ստացված հողամասերի հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
5. Հողամասերի՝ որպես ներդրումային գույք վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
6. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված հողամասերի կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
7. Հողամասերի վերագնահատումից արժեքի նվազում՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
Հաշիվ 116 «Կենսաբանական ակտիվներ»
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կենսաբանական ակտիվների հասկացությունը, դրանց ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են «Գյուղատնտեսություն» ՀՀՄՍ 41-ում։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերած կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, կենսական գործընթացները դադարեցված կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կենսաբանական ակտիվների արժեքը (հաշվեկշռային արժեքը՝ «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով չափվող կենսաբանական ակտիվների համար և սկզբնական արժեքը՝ մնացած կենսաբանական ակտիվների համար):
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1161 «Իրական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվներ», 1162 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվներ»:
Կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կենսաբանական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Հիմնադիրների (բաժնետերերի) կողմից կենսաբանական ակտիվների ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Կենսաբանական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
4. Կենսաբանական ակտիվների ստացում որպես պետական շնորհ
ա) ոչ պայմանական պետական շնորհի դեպքում 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
բ) որոշակի պայմաններով պետական շնորհի դեպքում 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
5. Ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված կենսաբանական ակտիվների մուտքագրում 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների (բացի ընդհատված գործունեությանը վերագրվողներից) հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում՝ 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Որպես շնորհ ստացված կենսաբանական ակտիվների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
4. Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրս գրում (վաճառքի, իրական արժեքով չափմանն անցնելու կամ այլ դեպքերում) 117 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն»
5. Կենսաբանական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
7. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
8. Կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվների 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
Հաշիվ 117 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն»
117 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կենսաբանական ակտիվի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվը կիրառելի է միայն այն կենսաբանական ակտիվի համար, որոնց սկզբնական ճանաչման պահին դրանց համար շուկայում որոշված գները կամ արժեքները մատչելի չեն, և որոնց համար իրական արժեքի այլընտրանքային գնահատումները համարվում են բացահայտ անարժանահավատ։ Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվառումն իրականացվում է «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ով սահմանված մոտեցումներին համապատասխան:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է կենսաբանական ակտիվների հաշվարկված մաշվածության գումարը, իսկ դեբետում՝ կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը դրանց օտարման, որպես վաճառքի համար պահվող դասակարգվելու, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այն կենսաբանական ակտիվների գծով կուտակված մաշվածության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն որոշել սկզբնական ճանաչման պահին և հետագայում: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Կենսաբանական ակտիվների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
117 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվեգրում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
117 «Սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրս գրում (դրանց օտարման, որպես վաճառքի համար պահվող դասակարգվելու, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում) 116 «Կենսաբանական ակտիվներ»
Հաշիվ 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք ներառում են կառուցման ընթացքում գտնվող կամ ձեռք բերված, սակայն ղեկավարության մտադրություններին համապատասխան օգտագործման համար դեռևս ոչ մատչելի (ոչ պատրաստ՝ գտնվելու վայրով կամ վիճակով պայմանավորված) հիմնական միջոցները, ինչպես օրինակ, տեղակայում պահանջող սարքավորումները։:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերման և տեղակայման կուտակվող ծախսումները, ինչպես նաև այլ հիմնական միջոցների ձեռքբերման ծախսումները, որոնք դեռ մատչելի չեն օգտագործման համար, իսկ կրեդիտում՝ կառուցումը կամ տեղակայումն ավարտված, կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ հիմնական միջոցների սկզբնական արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այն հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների և կառուցման ընթացքում գտնվողների) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնք դեռ մատչելի (պատրաստ) չեն օգտագործվելու (գործելու) ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով:
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1181 «Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր», 1182 «Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ», 1183 «Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ», 1184 «Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ», 1185 «Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ», 1186 «Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1189 «Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ»:
Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների օբյեկտների, կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հիմնական միջոցների կառուցման գծով կուտակվող ծախսումների արտացոլում 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
2. Հիմնական միջոցների գծով անավարտ հետագա կապիտալացվող ծախսումների արտացոլում 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
3. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների և հիմնական միջոցների արժեքին ավելացման ենթակա հումքի, նյութերի և մասերի) մուտքագրում
ա) մատակարարներից ձեռք բերված 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) որպես պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
4. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների և հիմնական միջոցների արժեքին ավելացման ենթակա հումքի, նյութերի և մասերի) ձեռք բերման (ստացման) և տեղակայման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
812 «Օժանդակ արտադրություն»
5. Սարքավորումների տեղակայման հետ կապված ծախսումների արտացոլում 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
6. Կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցների ավարտուն մասի արտացոլում 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
7. Կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցների արժեքում ճանաչվող փոխառության ծախսումների արտացոլում 414 «Չկրած տոկոսային ծախսեր ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով»
514 «Չկրած տոկոսային ծախսեր ընթացիկ ֆինանսական պարտավորությունների գծով»
8. Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կազմակերպությունում կառուցումը (տեղակայումը) ավարտած կամ այլ կերպ կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ (օգտագործման համար մատչելի) դարձած հիմնական միջոցների արտացոլում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
2. Որպես շնորհ ստացված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
3. Ավարտված կամ անավարտ գույքի՝ որպես ներդրումային գույք դասակարգում 122 «Ներդրումային գույք»
4. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
6. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
7. Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
8. Վաճառված (օտարված) և որպես վաճառքի համար պահվող դասակարգված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
9. Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում 719 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների՝ ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի արժեքը, իսկ կրեդիտում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների օգտագործման իրավունքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի արտացոլում 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
2. Ուղղակի վարձակալությանը վերաբերող ծախսումների (սկզբնավորման գծով վարձակալական պայմանագրերի շուրջը բանակցելիս և կնքելիս առաջացող և այլն), ինչպես նաև վարձակալության մեկնարկին նախորդող վարձավճարների արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Վարձակալված ակտիվն ապամոնտաժելու, քանդելու կամ սկզբնական վիճակը վերականգնելու գծով գնահատված ծախսումների արտացոլում 423 «Ոչ ընթացիկ պահուստներ»
4. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի վերագնահատումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
5. Վարձակալության վերափոխումների և վերանայումների արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվի արժեքի աճ 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
2. Վարձատուին հետ վերադարձված օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների կուտակված մաշվածության ու արժեզրկման դուրս գրում 121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
3. Վարձակալությամբ ստացված օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների հետ վերադարձում (հաշվեկշռային արժեքով)
- մինչև վարձակալության գծով պարտավորության մեծությունը 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
513 «Վարձակալության գծով համախառն ընթացիկ պարտավորություններ»
- Վարձակալության գծով պարտավորությունը գերազանցող մասով 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
4. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազում՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
5. Վերագնահատման կամ ապաճանաչման ժամանակ կուտակված մաշվածության դուրս գրում 121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
6. Վարձակալության վերափոխումների և վերանայումների արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվի արժեքի նվազեցում 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
Հաշիվ 121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ում և «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի մաշվածության հաշվեգրված գումարները, վերագնահատումից մաշվածության աճը, իսկ դեբետում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը, ինչպես նաև վերագնահատումից մաշվածության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի մաշվածության հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Վարձակալությամբ ստացված և գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 719 «Գործառնական այլ ծախսեր»
3. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության աճ
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վարձակալի սեփականությունը դարձած վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի մաշվածության արտացոլում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
2. Վարձատուին հետ վերադարձված կամ վերագնահատված վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի կուտակված մաշվածության դուրս գրում 119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
3. Վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների օգտագործման իրավունքի վերագնահատման հետևանքով կուտակված մաշվածության նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
Հաշիվ 122 «Ներդրումային գույք»
122 «Ներդրումային գույք» հաշիվը նախատեսված է ներդրումային գույքի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումային գույքի ճանաչման, չափման և դասակարգման մոտեցումները նկարագրված են «Ներդրումային գույք» ՀՀՄՍ 40-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված, վարձակալված, կառուցված, կառուցման կամ բարելավման ընթացքում գտնվող, որպես ներդրումային գույք վերադասակարգված այլ գույքի սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, որպես հիմնական միջոց վերադասակարգված ներդրումային գույքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ներդրումային գույքի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
122 «Ներդրումային գույք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1221 «Իրական արժեքով հաշվառվող սեփական ներդրումային գույք», 1222 «Սկզբնական արժեքով հաշվառվող սեփական ներդրումային գույք», 1223 «Իրական արժեքով հաշվառվող օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույք», 1224 «Սկզբնական արժեքով հաշվառվող օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույք»:
Ներդրումային գույքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
122 «Ներդրումային գույք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ներդրումային գույքի մուտքագրում
ա) կազմակերպությունում կառուցված 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
բ) մատակարարներից ձեռք բերված 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
դ) հիմնական միջոցի՝ այդ թվում վարձակալված, որպես ներդրումային գույք վերադասակարգում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
ե) պաշարների որպես ներդրումային գույք վերադասակարգում 215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
զ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ»
է) վարձակալությամբ ստացված 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
2. Ներդրումային գույքի ձեռք բերման (ստացման) հետ կապված ծախսումների (իրավաբանական ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Ներդրումային գույքի վրա հետագա ծախսումների կապիտալացում 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
4. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
5. Վարձակալության վերափոխումների և վերանայումների արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույքի արժեքի աճ 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
122 «Ներդրումային գույք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ներդրումային գույքի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
2. Ներդրումային գույքի՝ որպես պաշար վերադասակարգում 216 «Ապրանքներ»
3. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված ներդրումային գույքի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
4. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեություն կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
5. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի տեղափոխում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
6. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրս գրում 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»
7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված ներդրումային գույքի կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
8. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
9. Վարձակալությամբ ստացված օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույքի հետ վերադարձում (հաշվեկշռային արժեքով)
- մինչև վարձակալության գծով պարտավորության մեծությունը 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
513 «Վարձակալության գծով համախառն ընթացիկ պարտավորություններ»
- Վարձակալության գծով պարտավորությունը գերազանցող մասով 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
10. Վարձակալության վերափոխումների և վերանայումենրի արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույքի արժեքի նվազեցում 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
Հաշիվ 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը նախատեսված է սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են «Ներդրումային գույք» ՀՀՄՍ 40-ում և «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1231 «Սկզբնական արժեքով հաշվառվող սեփական ներդրումային գույքի մաշվածություն», 1232 «Սկզբնական արժեքով հաշվառվող օգտագործման իրավունքի ձևով ներդրումային գույքի մաշվածություն»:
Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումային գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրում`երբ համարվում է կազմակերպությանը եկամուտ բերող հիմնական գործունեություն 811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
2. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրում` երբ չի համարվում կազմակերպությանը եկամուտ բերող հիմնական գործունեություն 719 «Գործառնական այլ ծախսեր»
729 «Այլ ծախսեր»
3. Որպես ներդրումային գույք վերադասակարգված հիմնական միջոցի կուտակված մաշվածության արտացոլում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության գումարների դուրս գրում 122 «Ներդրումային գույք»
2. Որպես հիմնական միջոց վերադասակարգված՝ սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության տեղափոխում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
Հաշիվ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են «Արժեզրկումից կորուստներ» ՀՀՄՍ 36-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում», 1242 «Հողամասերի արժեզրկում», 1243 «Կենսաբանական ակտիվների արժեզրկում», 1244 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում», 1245 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների արժեզրկում», 1246 «Ներդրումային գույքի արժեզրկում»:
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված, վերագնահատված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված կամ վարձատուին հետ վերադարձված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 13 «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
13 «Ոչ նյութական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 131 «Ոչ նյութական ակտիվներ», 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ», 134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ», 135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 136 «Գուդվիլ» և 137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»:
Հաշիվ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների (բացառությամբ գուդվիլի, օգտագործման իրավունքի ձևով ակտիվների և անավարտ ոչ նյութական ակտիվների) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների՝ ոչ նյութականին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38- ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերած (ստացված), ներստեղծված ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, վերագնահատումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ նյութական ակտիվների արժեքը (սկզբնական՝ հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները և վերագնահատումները), վերագնահատումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1311 «Ֆիրմային անուններ», 1312 «Հրապարակումների անուններ», 1313 «Համակարգչային ծրագրեր», 1314 «Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)», 1315 «Հեղինակային իրավունքներ», 1316 «Արտոնագրեր», 1317 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ», 1318 «Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ», 1319 «Այլ ոչ նյութական ակտիվներ»:
Ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ոչ նյութական ակտիվների մուտքագրում՝
ա) կազմակերպությունում ներստեղծված 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
բ) մատակարարներից ձեռք բերված 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
դ) որպես պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
ե) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
2. Ոչ նյութական ակտիվների վրա հետագա ծախսումների կապիտալացում 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ»
825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
3. Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված ամորտիզացիայի ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Որպես շնորհ ստացված ոչ նյութական ակտիվների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
4. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
5. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում 137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
6. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
7. Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի նվազում՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
Հաշիվ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված, որպես վաճառքի համար պահվող դասակարգված ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1321 «Ֆիրմային անունների ամորտիզացիա», 1322 «Հրապարակումների անունների ամորտիզացիա», 1323 «Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա», 1324 «Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա», 1325 «Հեղինակային իրավունքների ամորտիզացիա», 1326 «Արտոնագրերի ամորտիզացիա», 1327 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա», 1328 «Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա», 1329 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
2. Ոչ նյութական ակտիվների վերագնահատման հետևանքով կուտակված ամորտիզացիայի աճ
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
3. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
2. Ոչ նյութական ակտիվների վերագնահատման հետևանքով կուտակված ամորտիզացիայի նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
3. Նախորդ ժամանակաշրջաններում ավել հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ»
133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունում մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Անավարտ ոչ նյութական ակտիվների՝ ավարտուն ոչ նյութական ակտիվներին վերագրման մոտեցումները նկարագրված են «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվների արժեքը, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումները, իսկ կրեդիտում՝ ավարտուն ոչ նյութական ակտիվ ճանաչված ծախսումները, արդեն ճանաչված ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող ծախսումները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ ոչ նյութական ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1331 «Մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվներ», 1332 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»:
Անավարտ ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ոչ նյութական ակտիվների մշակման գծով կուտակվող ծախսումների արտացոլում 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
2. Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումների արտացոլում 825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կազմակերպությունում ներստեղծված ոչ նյութական ակտիվների օգտագործման հանձնում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
2. Ոչ նյութական ակտիվների վրա հետագա ծախսումների կապիտալացում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
3. Անավարտ ոչ նյութական ակտիվների ձեռքբերում ձեռնարկատիրական գործունեության միավորման արդյունքում 171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
4. Մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվները օգտագործման հանձնելիս կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
Հաշիվ 134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ»
134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար՝ երբ կազմակերպությունը կիրառում է «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ը ոչ նյութական ակտիվների վարձակալությունների նկատմամբ, ըստ ստանդարտում թույլատրված մոտեցման: Վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների՝ ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները, ինչպես նաև կիրառելիության սահմանափակումները նկարագրված են «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի արժեքը, իսկ կրեդիտում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի արտացոլում 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
2. Ուղղակի վարձակալությանը վերաբերող ծախսումների (սկզբնավորման գծով վարձակալական պայմանագրերի շուրջը բանակցելիս և կնքելիս առաջացող և այլն), ինչպես նաև վարձակալության մեկնարկին նախորդող վարձավճարների արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Վարձակալության վերափոխումների և վերանայումների արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվի արժեքի աճ 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
2. Վարձատուին հետ վերադարձված օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի ու արժեզրկման դուրս գրում 135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
3. Վարձակալությամբ ստացված օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների հետ վերադարձում (հաշվեկշռային արժեքով)
- մինչև վարձակալության գծով պարտավորության մեծությունը 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
513 «Վարձակալության գծով համախառն ընթացիկ պարտավորություններ»
- Վարձակալության գծով պարտավորությունը գերազանցող մասով 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
4. Ապաճանաչման ժամանակ կուտակված մաշվածության դուրս գրում 135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
5. Վարձակալության վերափոխումների և վերանայումների արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվի արժեքի նվազեցում 413 «Վարձակալության գծով համախառն ոչ ընթացիկ պարտավորություններ»
Հաշիվ 135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար՝ երբ կազմակերպությունը կիրառում է «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ը ոչ նյութական ակտիվների վարձակալությունների նկատմամբ, ըստ ստանդարտում թույլատրված մոտեցման: Ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38-ում և «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի հաշվեգրված ամորտիզացիայի գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի ամորտիզացիայի հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
135 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վարձակալի սեփականությունը դարձած վարձակալությամբ ստացված ոչ նյութկան ակտիվների օգտագործման իրավունքի ամորտիզացիայի արտացոլում 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
2. Վարձատուին հետ վերադարձված վարձակալությամբ ստացված ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի կուտակված ամորտիզացիայի դուրս գրում 134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ»
Հաշիվ 136 «Գուդվիլ»
136 «Գուդվիլ» հաշիվը նախատեսված է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում առաջացող գուդվիլի (ձեռքբերման արժեքի և ձեռքբերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռք բերողի բաժնեմասի դրական տարբերություն) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՖՀՄՍ 3-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է գուդվիլի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում դուրս գրված գուդվիլի արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գուդվիլի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Գուդվիլի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
136 «Գուդվիլ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Ձեռքբերողի առանձին ֆինանսական հաշվետվություններում ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում 171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
134 «Գուդվիլ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
Հաշիվ 137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են «Արժեզրկումից կորուստներ» ՀՀՄՍ 36-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ օտարված, դուրս գրված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1371 «Սեփական ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 1372 «Մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 1373 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 1374 «Գուդվիլի արժեզրկում»:
Ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Ոչ նյութական ակտիվների արժեզրկման արտացոլում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
771 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից կորուստներ»
137 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված) ավարտուն և անավարտ ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ»
134 «Օգտագործման իրավունքի ձևով ոչ նյութական ակտիվներ»
2. Դուրս գրված գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 136 «Գուդվիլ»
3. Ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
671 «Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների վերաչափումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 14-15 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
14-15 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝, 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող նեդրումներ», 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում», 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. բաժնային գործիքներ», 144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. բաժնային գործիքներ», 145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ», 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. պարտքային գործիքներ», 147 «Իրական արժեքով՝ այլ համպարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվներ», 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր», 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 153 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ կամ կորուստներ» և 155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»:
Հաշիվ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» հաշիվը նախատեսված է կապակցված կազմակերպությունների կապիտալում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումների հաշվառման համար բաժնեմասնակցության մեթոդի կիրառման առանձնահատկություններն ու մոտեցումները նկարագրված են «Ներդրումներ ասոցիացված կազմակերպություներում և համատեղ ձեռնարկումներում» ՀՀՄՍ 28-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ներդրումների սկզբնական արժեքը և ներդրման օբյեկտի զուտ ակտիվներում ներդրողի բաժնեմասի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ներդրումների հաշվեկշռային արժեքը և ներդրման օբյեկտի զուտ ակտիվներում ներդրողի բաժնեմասի նվազեցումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կազմակերպությունների կապիտալում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների համախառն հաշվեկշռային արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1411 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ դուստր կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1412 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1413 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում»:
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կապակցված կազմակերպություններում ներդրումների ձեռք բերում, որոնք հաշվառվում են բաժնեմասնակցության մեթոդով 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ներդրումների ձեռք բերում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
5. Այլ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը որպես բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ՝ հաշվեկշռային արժեքով 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
6. Ներդրման օբյեկտի զուտ ակտիվներում ներդրողի բաժնեմասի աճ 629 «Այլ եկամուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ եկամուտներ»
141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում 155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
3. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
4. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
5. Ներդրման օբյեկտի զուտ ակտիվներում ներդրողի բաժնեմասի նվազեցում 729 «Այլ ծախսեր»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ծախսեր»
228 «Այլ դեբիտորական պարտքեր»
Հաշիվ 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում» հաշիվը նախատեսված է կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կապակցված կազմակերպություններում ներդրումները սկզբնական արժեքով հաշվառման մոտեցումները նկարագրված են «Համախմբված և առանձին ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՄՍ 27-ում և «Ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում» ՀՀՄՍ 28-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1421 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերությունների բաժնային գործիքներում», 1422 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1423 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում»:
Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում» դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կապակցված կազմակերպությունների կապիտալում մասնակցության արժեթղթերի ձեռք բերում, որոնք հաշվառվում են սկզբնական արժեքով 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Կապակցված կազմակերպությունների կապիտալում մասնակցության արժեթղթերի ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կապիտալում մասնակցության արժեթղթերի ձեռք բերում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումից եկամուտներ»
5. Այլ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը որպես սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումներ՝ հաշվեկշռային արժեքով 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
3. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում 155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
4. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
Հաշիվ 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշիվը նախատեսված է այլ կազմակերպության բաժնային գործիքներում իրական արժեքով չափվող ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, երբ կազմակերպությունը կիրառում է իրական արժեքի փոփոխությունները շահույթում կամ վնասում ճանաչելու մոտեցումը: Բաժնային գործիքները իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված իրական արժեքով չափվող բաժնային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1431 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ներդրումներ դուստր կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1432 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1433 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում», 1434 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»։
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրման օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
143 «Իրական արժեքով շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումից եկամուտներ»
4. Բաժնեմասնակցության մեթոդով կամ սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով
- ընթացիկ հաշվեկշռային արժեքով՝ ըստ բաժնեմասնակցության մեթոդի կամ սկզբնական արժեքի մեթոդի 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
- ընթացիկ հաշվեկշռային արժեքը գերազանցող մասով 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
5․ Առևտրական նպատակնով պահվող ներդրումների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ հաշվեկշռային արժեքով 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
6. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
142 «Սկզբանական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
3. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
4. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
Հաշիվ 144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշիվը նախատեսված է այլ կազմակերպության բաժնային գործիքներում իրական արժեքով չափվող ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, երբ կազմակերպությունը կիրառում է իրական արժեքի փոփոխությունները այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչելու մոտեցումը: Բաժնային գործիքները իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված իրական արժեքով չափվող բաժնային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1441 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումներ դուստր կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1442 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումներ ասոցիացված կազմակերպությունների բաժնային գործիքներում», 1443 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ներդրումներ համատեղ ձեռնարկումների բաժնային գործիքներում», 1444 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»։
Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրման օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
5. Բաժնեմասնակցության մեթոդով կամ սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով
- ընթացիկ հաշվեկշռային արժեքով՝ ըստ բաժնեմասնակցության մեթոդի կամ սկզբնական արժեքի մեթոդի 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
- ընթացիկ հաշվեկշռային արժեքը գերազանցող մասով 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
6. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
142 «Սկզբանական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
3. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
4. Որպես վաճառքի համար պահվող դասակարգված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 265 «Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվներ»
Հաշիվ 145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ»
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ» հաշիվը նախատեսված է ածանցյալ գործիքներից ձևավովորղ այն ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք չեն համարվում հեջավորման գործիքներ կամ այլ կազմակերպության բաժնային գործիքներ: Ածանցյալ ֆինանսական գործիքների դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ․ ներկայացումը» ՀՀՄՍ 32-ում և «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ածանցյալ գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ածանցյալ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը, ինչպես նաև ածանցյալ պայմանագրի իրագործումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ածանցյալ գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Իրական արժեքով չափվող ածանցյալ գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ածանցյալ գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 417 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
5. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 417 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
6. Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ գործիքների վերադասակարգումը որպես իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվներ՝ երբ չեն բավարարվում հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
7. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես հեջավորման գործիք՝ երբ բավարարված են հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
3. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
4. Ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվի արժեքի ներառումը ածանցյալ պայմանագրով ձեռքբերված ակտիվի հաշվեկշռային արժեքում Համապատասխան ակտիվները հաշվառող հաշիվներ
Հաշիվ 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը նախատեսված է պարտքային գործիքներից առաջացող այն ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց գծով բավարարված չեն ամորտիզացված արժեքով հաշվառման կամ իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով հաշվառման պահանջները, կամ որոնք սկզբնական ճանաչման պահին նախորոշվել են որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով հաշվառվող։ Պարտքային գործիքները որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված իրական արժեքով չափվող պարտքային գործիքների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1461 «Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող նախորոշված ոչ ընթացիկ պարտքային գործիքներ», 1469 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող այլ ոչ ընթացիկ պարտքային գործիքներ»։
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գործիքների կառավարման համար նախատեսված բիզնես մոդելների, դրամական հոսքերի կառուցվածքի և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով
- ամորտիզացված արժեքի չափով 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
- ամորտիզացված արժեքը գերազանցող մասով 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
5. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով 147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆիանանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
6. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից կամ վերափոխումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների մարում
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆիանանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
4. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից կամ վերափոխումից արժեքի նվազեցում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
5. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի տեղափոխում 233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
Հաշիվ 147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը նախատեսված է պարտքային գործիքներից առաջացող այն ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց գծով բավարարված են իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով հաշվառման պահանջները և որոնք սկզբնական ճանաչման պահին չեն նախորոշվել որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով հաշվառվող։ Պարտքային գործիքները որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշվի դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, տոկոսային եկամուտները, արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից օգուտը իսկ կրեդիտում՝ օտարված իրական արժեքով չափվող պարտքային գործիքների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը, արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից վնասը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1471 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեք»», ակտիվային հաշիվ, որտեղ արտացոլվում է ֆինանսական ակտիվի ըստ ՖՀՄՍ 9-ի սահմանված «համախառն հաշվեկշռային արժեքը» (ֆինանսական ակտիվի ամորտիզացված արժեք՝ նախքան կորստի պահուստի գծով ճշգրտումը), 1472 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերությունը» ակտիվապասիվային հաշիվ, որի մնացորդը ցույց է տալիս «համախասռն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերությունը։
Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
5. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ համախառն հաշվեկշռային արժեքով 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
6. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
7. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամտի հաշվեգրում 627 «Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ»
8. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքի փոփոխություներից օգուտներ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
9. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
10. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերափոխումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների մարում
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
4. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքի փոփոխություներից կորուստներ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
5. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազեցում 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
6. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերափոխումից արժեքի նվազեցում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
7. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի տեղափոխում 234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
Հաշիվ 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառման ենթակա ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ Ֆինանսական ակտիվների՝ որպես ամորտիզացված արժեքով հաշվառվող դասակարգման, դրանց ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ամորտիզացված արժեքով չափման ենթակա ձեռք բերված (ստացված) ֆինանսական գործիքների, տրամադրված փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով մարումները, օտարումները և վերադասակարգումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1481 «Ամորտիզացված արժեքով չափվող տրամադրված ոչ ընթացիկ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 1482 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ավանդների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 1483 «Պարտատոմսերում և մուրհակներում ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 1489 «Ամորտիզացված արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»:
Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերում, փոխառությունների տրամադրում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի սկզբնական արտացոլում`ստացվելիք համախառն մուտքերի և տրամադրված փոխառության (արժեթղթի ձեռքբերման գնի) տարբերության չափով, բայց ոչ ավել քան ստացվելիք համախառն գումարների և ակտիվի իրական արժեքի տարբերությունը 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
5. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների վերադասակարգումը ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
6. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների վերադասակարգումը ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների
- իրական արժեքի չափով 147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
- իրական արժեքի և համախառն հաշվեկշռային արժեքի բացասական տարբերության չափով 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
7. Ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերաչափումներից ստացվելիք համախառն մուտքերի աճ 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
8. Արտարժույթով արտահայտված մուտքերիգծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
9․ Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերաձևակերպումը որպես տրված փոխառություն՝ երբ առկա է նշանակալի ֆինանսավորման բաղադրիչ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվի գծով չվաստակած ֆինանսական եկամտի դուրսգրում՝ ակտիվի ապաճանաչման կամ վերադասկարգման պահին 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական ակտիվի՝ զուտ հաշվեկշռային արժեքով 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
5. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվի՝ համախառն հաշվեկշռային արժեքով 147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
6. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով համախառն մուտքերի ընթացիկ մասի տեղափոխում 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
7. Ամորտիզացված արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ակնկալվող պարտքային կորուստների դուրս գրում 155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
8. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվները որպես ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների վերադասակարգելիս իրական արժեքի և համախառն հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
9. Ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում կամ վերաչափումներից ճշգրտում 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
10. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի, ինչպես նաև վարձակալության սկզբնավորման ծախսումների որոշման ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալության պայմանագրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների դիմաց վարձակալի պարտքերի արտացոլումը՝ վարձակալությունում զուտ ներդրումների և վարձակալության սկզբնավորման (գործարքի գծով) ծախսումների տարբերության չափով 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
2. Արտադրող կամ դիլեր վարձատու կողմից ֆինանսական վարձակալության տրված պաշարների դիմաց վարձակալի պարտքերի արտացոլումը՝
- վարձավճարների (առանց չերաշխավորված մնացորդային արժեքի)_ներկա արժեքի չափով՝ բայց ոչ ավել քան ակտիվի իրական արժեքը 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
- վարձավճարների (առանց չերաշխավորված մնացորդային արժեքի)_ներկա արժեքի և ակտիվի իրական արժեքի միջև դրական տարբերության չափով 619 «Գործառնական այլ եկամուտներ»
- չերաշխավորված մնացորդային արժեքի_ներկա արժեքի չափով 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
3. Ֆինանսական վարձակալությունից ստացվելիք համախառն մուտքերի գծով չվաստակած ֆինանսական եկամտի սկզբնական արտացոլում՝ վարձակալությունում համախառն ներդրումների և զուտ ներդրումների տարբերությանը գումարած սկզբնավորման (գործարքի գծով) ծախսումների չափով 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
4. Ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի վերաչափումներից ստացվելիք համախառն մուտքերի աճ 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
5. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալության գծով ոչ ընթացիկ պարտքի մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Ֆինանսական վարձակալության գծով ոչ ընթացիկ պարտքի մարում՝ պայմանավորված վարձակալության վաղաժամկետ դադարեցմամբ
- փաստացի ստացված (ստացվելիք) գումարի չափով 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
228 «Այլ դեբիտորական պարտքեր»
- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի դրական տարբերության չափով՝ երբ վարձակալության տրված ակտիվի սեփականության իրավունքն անցնում է վարձակալին 729 «Այլ ծախսեր»
3. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում դեբիտորական պարտքի հաշվեկշռային արժեքով (ներառյալ վարձակալության վաղաժամկետ դադարեցմամբ պայմանավորված) 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
216 «Ապրանքներ»
4. Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի ընթացիկ մասի տեղափոխում 236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս»
5. Ֆինանսական վարձակալության գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում կամ վերաչափումներից ճշգրտում 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
6. Ֆինանսական վարձակալության գծով ակնկալվող պարտքային կորուստի դուրս գրում 155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների (ներառյալ ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքերը) գծով՝, չվաստակած ֆինանսական եկամտի (ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չվաստակած ֆինանսական եկամտի`ներառյալ զեղչման տոկոսների ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման, գնահատման և հաշվառման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում և «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են չվաստակած ֆինանսական եկամուտները, իսկ դեբետում՝ չվաստակած ֆինանսական եկամուտների հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1511 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 1512 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքի գծով»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
151«Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Չվաստակած ֆինանսական եկամտի սկզբնական արտացոլում, ճշգրտում 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կամ ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքերի վերաչափումներից կորստի արտացոլում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
3. Արտարժույթով արտահայտված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի ճշտում՝ չվաստակած ֆինանսական եկամուտների մասով 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, փոխառությունների տրամադրման, ինչպես նաև ֆինանսական վարձակալության սկզբնավորման (գործարքի գծով) հետ կապված ծախսումների արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին 627 «Տոկոսների և շահաբաժինների գծքվ եկամուտներ»
3. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի ընթացիկ մասի վերադասակարգումը 237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կամ ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքերի վերաչափումներից օգուտի արտացոլում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
5. Արտարժույթով արտահայտված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի ճշտում՝ չվաստակած ֆինանսական եկամուտների մասով 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ որպես հեջավորման գործիք դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1521 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1522 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»:
Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների, հեջավորման տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես հեջավորման գործիք՝ երբ բավարարված են հեջավորման հաշվառման արդյունավետության և այլ պայմանները 145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
5. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 415 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
6. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 415 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
7. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
8. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում`երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
152 «Որպես հեջավորման գործիք նախորոշսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Հեջավորման գործիքների մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ գործիքների վերադասակարգումը որպես իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվներ՝ երբ չեն բավարարվում հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
4. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ 238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
5. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում` երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 153 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
153 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է իրական արժեքի հեջավորման հարաբերություններում հեջավորված հոդված հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքի հեջի գծով որպես հեջավորված հոդված դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) կամ վերադասակարգված այն ֆինանսական ակտիվների արժեքը, որոնց գծով կատարվել են որևէ ռիսկի իրական արժեքի ենթարկվածության արդյունավետ հեջավորում, ինչպես նաև դրա գծով իրական արժեքով վերաչափումից օգուտները և տոկոսային եկամուտները (եթե կիրառելի է): Կրեդիտում արտացոլվում են օտարված կամ վերադասակարգված ակտիվների արժեքը և իրական արժեքի վերաչափումներից վնասները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորված հոդվածների տեսակների, հեջավորված ռիսկերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
153 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում՝ երբ ձեռքբերման պահին բավարարված են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում՝ երբ ձեռքբերման պահին բավարարված են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում՝ երբ փոխանակման պահին բավարարված են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվի՝ երբ բավարարվում են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
5. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հեջավորման գծով օգուտի (իրական արժեքի աճի հեջավորված ռիսկին բնորոշ մասը) արտացոլումը
ա) իրական արժեքով այլ՝ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ֆինանսական ակտիվների գծով 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
բ) ա) կետում նշվածից տարբերվող ֆինանսական ակտիվների գծով 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
6. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամուտների ճանաչում (վերահաշվարկված տոկոսադրույքով) 627 «Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ»
7. Արտարժույթով արտահայտված պարտքային գործիքների մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում`երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
153 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Հեջավորված հոդվածի մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվի վերադասակարգումը՝ երբ այլևս բավարարված չեն իրական արժեքի հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
4. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հեջավորման գծով վնասի (իրական արժեքի աճի հեջավորված ռիսկին բնորոշ մասը) արտացոլումը
ա) իրական արժեքով այլ՝ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ֆինանսական ակտիվների գծով 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) ա) կետում նշվածից տարբերվող ֆինանսական ակտիվների գծով 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
5. Արտարժույթով արտահայտված պարտքային գործիքների մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից վնասի արտացոլում`երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ»
154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև հետաձգման ենթակա տարբերության հաշվառման համար՝ երբ իրական արժեքը գնահատվում է ոչ դիտելի շուկաների տվյալներով: Ֆինանսական գործիքների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտների և կորուստների ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվապասիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև կորուստների հետաձգումը, հետաձգված օգուտների ճանաչումը, ինչպես նաև վաճառքի (օտարման) կամ մարման դեպքում հետաձգված օգուտների դուրսգրումը: Կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև օգուտների հետաձգումը, հետաձգված կորուստների ճանաչումը, ինչպես նաև վաճառքի (օտարման) կամ մարման դեպքում հետաձգված կորուստների դուրսգրումը: Այս հաշվի դեբետային մնացորդը իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվի ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերության հետաձգված կորուստի մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ, իսկ կրեդիտային մնացորդը՝ հետաձգված օգուտի մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1541 «Հետաձգված օգուտներ և կորուստներ բաժնային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 1542 «Հետաձգված օգուտներ և կորուստներ բաժնային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 1543 «Հետաձգված օգուտներ և կորուստներ ոչ ընթացիկ ածանցյալ ֆինանսական ակտիվների գծով», 1544 «Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 1545 «Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 1546 «Հետաձգված օգուտներ և կորուստներ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտների և կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված կորուստների արտացոլում 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված օգուտի հետագա ճանաչումը 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
3. Ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված օգուտի ընթացիկ մասի վերադասակարգում 241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ»
4. Օտարված կամ մարված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով հետաձգված օգուտների դուրս գրում 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտների արտացոլում 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված կորուստի հետագա ճանաչումը 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
3. Ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված կորուստի ընթացիկ մասի վերադասակարգում 241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ»
4. Օտարված կամ մարված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով հետաձգված կորուստների դուրս գրում 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Հաշիվ 155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումների՝ ներառյալ ակնկալվող պարտքային կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են «Արժեզրկումից կորուստներ» ՀՀՄՍ 36-ում, իսկ ակնկալվող պարտքային կորուստների գնահատման, ճանաչման և հակադարձման մոտեցումները՝ «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվը ակտիվապասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ճանաչված արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների գումարները, դրանց աճը, իսկ դեբետում՝ օտարված, մարված, վերադասակարգված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների գումարների դուրս գրումը, արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների գումարների հակադարձումը, դրանց նվազեցումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկումների՝ ներառյալ ակնկալվող պարտքային կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Սակայն, երբ գնման կամ սկզբնավորման պահին պարտքային առումով արժեզրկված ֆինանսական ակտիվի պարտքային ռիսկի հետագա բարելավման արդյունքում ակնկալվող պարտքային կորուստը նվազում է սկզբնապես գնահատվածի համեմատ, ապա հաշվի մնացորդը ներկայացվում է դեբետում:
155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1551 «Բաժնեմասնակցութայն մեթոդով հաշվառվող ներդրումների արժեզրկում», 1552 «Կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում սկզբնական արժեքի մեթոդով հաշվառվող ներդրումների արժեզրկում», 1553 «Ամորտիզացված արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ», 1554 «Ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքերի գծով ակնկալվող պարտքային կորուստներ»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների ճանաչում 723 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների գծով արժեզրկումից կորուստներ»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվը որպես ամորտիզացված արժեքով չափվող վերադասակարգված ակտիվի ակնկալվող պարտքային կորստների վերադասակարգում 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ
3. Արտարժույթով արտահայտված ամորտիզացված արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ակնկալվող պարտքային կորուստների գծով փոխարժեքային տարբերություններից կորուստների արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
155 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Օտարված, մարված, վերադասակարգված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների դուրս գրում 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ակնկալվող պարտքային կորուստների ընթացիկ մասի վերադասակարգումը 242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ»
3. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվը որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վերադասակարգված ակտիվի ակնկալվող պարտքային կորստների վերադասակարգում 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
4. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների հակադարձում 623 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների արժեզրկման հակադարձումից օգուտներ»
5. Արտարժույթով արտահայտված ամորտիզացված արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ակնկալվող պարտքային կորուստների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտների արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
ԽՈՒՄԲ 16-17 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
16-17 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 161 «Հետաձգված հարկային ակտիվներ», 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար», 163 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ», 164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ», 165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա», 166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով», 167 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա», 168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ», 169 «Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվներ» և 171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»:
Հաշիվ 161 «Հետաձգված հարկային ակտիվներ»
161 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը նախատեսված է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների, չօգտագործված հարկային վնասը և զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են «Շահութահարկ» ՀՀՄՍ 12-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած հետաձգված հարկային ակտիվների գումարը, իսկ կրեդիտում՝ շահութահարկի գծով մարված հետաձգված հարկային ակտիվների գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:
161 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առաջացում կամ ավելացում՝
ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով 677 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչվող շահութահարկի գծով եկամուտներ»
777 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչվող շահութահարկի գծով ծախսեր»
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
ե) ուղղակի սեփական կապիտալում ճանաչվող հոդվածների գծով 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
359 «Սեփական կապիտալի այլ տարրեր»
զ) ձեռնարկատիրական գործունեության միավորման գծով 171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
161 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների մարում (օգտագործում, հակադարձում)՝
ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով 677 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչվող շահութահարկի գծով եկամուտներ»
777 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչվող շահութահարկի գծով ծախսեր»
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
ե) ուղղակի սեփական կապիտալում ճանաչվող հոդվածների գծով 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»359 «Սեփական կապիտալի այլ տարրեր»
2. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների հաշվանցում հետաձգված հարկային պարտավորությունների հաշվին 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
Հաշիվ 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար կատարված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար կատարված կանխավճարներ 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
411 «Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Ընթացիկ պարտավորություններ ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Ընթացիկ պարտավորություններ ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կանխավճարների դիմաց ստացված ոչ ընթացիկ ակտիվներ
- առանց անուղղակի հարկերի 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների բաժնային գործիքներում»
143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
144 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
145 «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ»
146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելի համախառն մուտքեր»
152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
153 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
- անուղղակի հարկեր 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումն հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Հետ ստացման ենթակա տրված կանխավճարների վերադասակարգումը որպես դեբիտորական պարտք 228 «Այլ դեբիտորական պարտքեր»
3. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների գծով արզերկման դուրս գրում 168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ»
4. Կրեդիտորական պարտքերի մարում տրված կանխավճարների հաշվին 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Հաշիվ 163 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
163 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը նախատեսված է սահմանված հատուցումների պլանների ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Սահմանված հատուցումների պլանների ակտիվների և դրանց գծով հատույցի, ակտուարային շահույթների և վնասների ճանաչման ու չափման մոտեցումները նկարագրված են «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՄՍ 19-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պլանի ակտիվներին փոխանցվող ակտիվների գումարը, դրանց գծով ակնկալվող հատույցը, ակտուարային շահույթը, իսկ կրեդիտում՝ սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումները, ակտուարային վնասը:
Սահմանված հատուցումների պլանների ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
163 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Պլանների ակտիվների գծով ակնկալվող հատույցի արտացոլում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
3. Պլանների ակտիվների գծով ակտուարային շահույթի (մասնավորապես, պլանների ակտիվների գծով ակնկալվող և փաստացի հատույցների բացասական տարբերությունը) արտացոլում 675 «Սահմանված հատուցումների պլանի գծով զուտ պարտավորության (ակտիվի) վերաչափումից օգուտներ»
163 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումներ 424 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»
2. Պլանների ակտիվների գծով ակտուարային վնասի (մասնավորապես, պլանների գծով ակնկալվող և փաստացի հատույցների դրական տարբերությունը) արտացոլում 775 «Սահմանված հատուցումների պլանի գծով զուտ պարտավորության (ակտիվի) վերաչափումից օգուտներ»
Հաշիվ 164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ»
164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը նախատեսված է գնորդների հետ պայմանագրերի գծով պայմանագրերի կնքման (ստացման) ծախսումների, ինչպես նաև պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գնորդների հետ պայմանագրերի վերաբերյալ ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի դասակարգման, ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են երկարաժամկետ պայմանագրի կնքման և կատարման գծով առաջացած այն ծախսումները, որոնք ենթակա չեն ճանաչման որպես ընթացիկ ժամանակաշրջանի ծախս կամ որպես ակտիվ այլ ՖՀՄՍ-ներով (օրինակ «Պաշարներ» ՀՀՄՍ2): Կրեդիտում արտացոլվում են պայմանագրի կնքման և կատարման գծով ծախսումների կուտակված ամորտիզացիայի և արժեզրկումներից կորուստների դուրսգրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1641 «Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ», 1642 «Պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ»։
Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի (պայմանագրերի խմբերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Պայմանագրի կնքման կամ կատարման ծախսումներ գծով ոչ ընթացիկ ակտիվների ճանաչում 221 «Նյութեր»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Օգտագործման իրավունքի ձևով հիմնական միջոցների մաշվածություն»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Պայմանագրի կնքման կամ կատարման ծախսումներ գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի դուրսգրում 165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
2. Պայմանագրի կնքման կամ կատարման ծախսումներ գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկման դուրսգրում 168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ»
Հաշիվ 165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է գնորդների հետ պայմանագրերի գծով պայմանագրերի կնքման (ստացման) ծախսումների, ինչպես նաև պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ում:
Հաշիվն պասիվային է, կարգավորող։ Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են պայմանագրի կնքման և կատարման ծասխումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարիները, իսկ դեբետում դրանց դուրսգումները։ Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամասթվի դրությամբ պայմանագրի կնքման և կատարման ծասխումների գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1651 «Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա», 1652 «Պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»։
Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի (պայմանագրերի խմբերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Պայմանագրի կնքման կամ կատարման ծախսումներ գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրում 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
811 «Հիմնական արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
165 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Պայմանագրի կնքման կամ կատարման ծախսումներ գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի դուրսգրում 164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ»
Հաշիվ 166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված, բայց մեկ տարուց ավելի ժամանակաշրջաններին վերաբերող այն ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ենթակա ճանաչման որպես ակտիվ: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել հողի բարելավման ծախսումները, օգտակար հանածոների հետախուզման և գնահատաման գծով կատարված կապիտալացվող ծախսումները՝ ըստ «Օգտագակար հանածոների հետախուզում և գնահատում» ՖՀՄՍ 6-ի, լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումները, և վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումները:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են կուտակվող հետաձգված ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը, վաճառքը (օտարումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1661 «Հողի բարելավման ծախսումներ», 1662 «Օգտակար հանածոների հետախուզման և գնահատման ակտիվներ», 1669 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվներ»։
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Լեռնանախապատրաստական աշխատանքների, օգտակար հանածոների հետախուզման և գնահատման կապիտալացվող ծախսումների, հողի բարելավման գծով կատարված ծախսումների, վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների և այլ նմամանատիպ կապիտալացման ենթակա հետաձգված ծախսումների արտացոլում 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
166 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 167 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
3. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման արտացոլում 168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ»
Հաշիվ 167 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
167 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել հողի բարելավման ծախսումների, օգտակար հանածոների հետախուզման և գնահատման ծախսումների, լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումների, և վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների ամորտիզացիան:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրումը, իսկ դեբետում՝ դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
167 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի արտացոլում 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
167 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
Հաշիվ 168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ»
168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ» հաշիվը նախատեսված է այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանագրի կնքման (ստացման), ինչպես նաև կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ում, իսկ այլ ոչ ընթացիկ ակտիվներինը՝ «Արժեզրկումից կորուստներ» ՀՀՄՍ 36-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են այլ ոչ ընթացիկ ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ մարված կամ օտարված այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1681 «Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների արժեզրկումներ», 1682 «Պայմանագրի կնքման (ստացման) լրացուցիչ ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկում», 1683 «Պայմանագրի կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ», 1689 «Հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ»:
Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկում
ա) կանխավճարների և պայմանագրի կնքման կամ կատաման ծախսումների գծով ակտիվների արժեզրկումներ 719 «Գործառնական այլ ծախսեր»
բ) հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
168 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռքբերելու համար»
164 «Պայմանագրի կնքման և կատարման ծախսումների գծով ոչ ընթացիկ ակտիվներ»
166 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
2. Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձում
ա) կանխավճարների և պայմանագրի կնքման կամ կատաման ծախսումների գծով ակտիվների արժեզրկման հակադարձում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
բ) հետաձգված ծախսերի գծով այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
Հաշիվ 169 «Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվներ»
169 «Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը նախատեսված է պահուստների գծով երրորդ կողմերից փոխհատուցման իրավունքի գծով ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պահուստների փոխհատուցման գծով ակտիվների և եկամուտների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՄՍ 37-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են փոխհատուցման գնահատված գումարները, իսկ կրեդիտում՝ ստացման ենթակա (հաստատված) փոխհատուցումների գծով ձևավորվող դեբիտորական պարտքերը:
Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահուստների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
169 «Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1․ Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվների գնահատված գումարի արտացոլում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
2․ Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվների գնահատականի աճ 619 «Գործառնական այլ եկամուտներ»
169 «Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1․ Պահուստների փոխհատուցման գծով դեբիտորական պարտքերի ձևավորումը՝ ստացման ենթակա (հաստատված) հատուցումների գծով 228 «Այլ դեբիտորական պարտքեր»
2․ Պահուստների փոխհատուցման գծով ոչ ընթացիկ ակտիվների գնահատականի նվազեցում 719 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» հաշիվը օգտագործվում է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման արտացոլման նպատակով:
Հաշվի դեբետում արտացոլվում է ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած օգուտը («զեղչով ձեռքբերումից օգուտը»), ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության դիմաց վճարվելիք գումարները, իսկ կրեդիտում՝ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության ակտիվները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած գուդվիլը: Այս հաշիվը փակվում է և մնացորդ չի ունենում: Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերման հաշվառման մոտեցումները նկարագրված են «Բիզնեսի միավորումներ» ՖՀՄՍ 3-ում։
171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունների արտացոլում՝ իրական արժեքով Թղթակցում է պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվների հետ
2. Զեղչով ձեռքբերումից օգուտի արտացոլում 629 «Այլ եկամուտներ»
3. Բիզնեսի ձեռք բերման դիմաց վճարվելիք հատուցման արտացոլում
կրեդիտորական պարտքեր 539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
բաժնետոմսեր թողարկումներ 311 «Կանոնադրական կապիտալ»
314 «Էմիսիոն եկամուտ (էմիսիոն վնաս)»
հետաձգված հատուցումներ 412 «Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
պայմանական հատուցումներ 543 «Ընթացիկ պահուստներ»
423 «Ոչ ընթացիկ պահուստներ»
ակտիվների տրամադրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
171 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության ակտիվների արտացոլում՝ իրական արժեքով Թղթակցում է ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվների հետ
2. Ձեռք բերումից առաջացող գուդվիլի արտացոլում 136 «Գուդվիլ»
ԴԱՍ 2 «ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ», 22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր, տրված կանխավճարներ և պայմանագրի գծով ակտիվներ», 23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 25 «Դրամական միջոցներ և 26 «Այլ ընթացիկ ակտիվներ»։
Ակտիվների՝ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1-ում:
ԽՈՒՄԲ 21 «ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 211 «Նյութեր», 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ», 214 «Անավարտ արտադրություն», 215 «Արտադրանք», 216 «Ապրանքներ», 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» և 218 «Պաշարների արժեքի նվազում»։
Ակտիվների՝ պաշարներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Պաշարներ» ՀՀՄՍ 2-ում, իսկ կենսաբանական ակտիվներինը՝ «Գյուղատնտեսություն» ՀՀՄՍ 41-ում:
Հաշիվ 211 «Նյութեր»
211 «Նյութեր» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված նյութերի ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի ինքնարժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
211 «Նյութեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2111 «Հումք և նյութեր», 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», 2113 «Վառելիք», 2114 «Տարա և տարանյութեր», 2115 «Պահեստամասեր», 2116 «Շինանյութեր», 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 2119 «Այլ նյութեր»։
Նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
211 «Նյութեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Նյութերի մուտքագրում՝
ա) մատակարարներից ձեռք բերված 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) կազմակերպությունում արտադրված 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
դ) որպես պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ե) հիմնական միջոցների լուծարումից ստացված 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
զ) արտադրության թափոններ 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
է) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների որպես նյութեր վերադասակարգում 215 «Արտադրանք»
ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ 619 «Գործառնական այլ եկամուտներ»
թ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված նյութերի մուտքագրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
3. Նյութերի ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
211 «Նյութեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված նյութերի արժեքի արտացոլումը 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
719 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Վաճառված (օտարված) նյութերի արժեքի դուրս գրում 719 «Գործառնական այլ ծախսեր»
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) նյութերի արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և(կամ) վերաչափումից ծախսեր»
4. Հիմնական միջոցների օտարման ժամանակ օգտագործվող նյութերի արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
5. Անհատույց տրված նյութերի հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
6. Որպես շնորհ ստացված նյութերի հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
7. Նյութերի պակասորդների և կորուստների արտացոլումը 719 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող սպառվող կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված), գյուղատնտեսական գործունեությունից ստացված սպառվող կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), ինչպես նաև դրանց վերաչափումից արժեքի աճը (պայմանավորված՝ թե ֆիզիկական, թե գնային փոփոխությամբ), իսկ կրեդիտում՝ օտարված, կենսական գործընթացները դադարեցված (մորթված, հնձված կամ այլ կերպ) կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սպառվող կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Սպառվող կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գտնվելու կամ խնամքի վայրի, դրանց տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Սպառվող կենսաբանական ակտիվների մուտքագրում
ա) այլ անձանցից ձեռք բերված 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
դ) որպես որոշակի պայմաններով պետական շնորհ ստացված 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ե) անհատույց (որպես ոչ պայմանական պետական շնորհ) ստացված 619 «Գործառնական այլ եկամուտներ»
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
զ) Ծնաճից ստացված կենդանիների, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի մուտքագրում՝ ինքնարժեքով 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
2. Սպառվող կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված սպառվող կենսաբանական ակտիվների մուտքագրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Սպառվող կենսաբանական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
5. Բերքատու կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվների 116 «Կենսաբանական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) սպառվող կենսաբանական ակտիվների արժեքի դուրս գրում 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
2. Սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենդանիների մորթի (սպանդի) դեպքում արժեքի արտացոլում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
3. Որպես պետական շնորհ ստացված սպառվող կենսաբանական ակտիվների հետ վերադարձ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
4. Սպառվող կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից վնաս (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
Հաշիվ 214 «Անավարտ արտադրություն»
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների գումարը, իսկ կրեդիտում՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբում այդ գումարի դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
214 «Անավարտ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2141 «Արտադրանքի գծով անավարտ արտադրություն», 2142 «Աշխատանքների գծով անավարտ արտադրություն», 2143 «Ծառայությունների գծով անավարտ արտադրություն», 2144 «Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն»։
Անավարտ արտադրության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրությունների, աշխատանքների և ծառայությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրության արժեքի արտացոլում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
2. Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության ավելցուկի մուտքագրում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ անավարտ արտադրության արժեքի տեղափոխում կառավարչական հաշվառման հաշիվներ 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
2. Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության պակասորդների և կորուստների արտացոլումը 719 «Գործառնական այլ ծախսեր»
3. Վաճառված (օտարված) անավարտ արտադրության արժեքի դուրս գրում 719 «Գործառնական այլ ծախսեր»
4. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) անավարտ արտադրանքի արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
Հաշիվ 215 «Արտադրանք»
215 «Արտադրանք» հաշիվը նախատեսված է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ վաճառված (օտարված) արտադրանքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
215 «Արտադրանք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2151 «Պատրաստի արտադրանք», 2152 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 2153 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք», 2154 «Առաքված արտադրանք», 2155 «Վերադարձման իրավունքով վաճառված արտադրանքի հնարավոր հետվերադարձի գծով ակտիվ»։
Արտադրանքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, արտադրանքի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
215 «Արտադրանք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների մուտքագրումը
ա) հիմնական արտադրությունից 811 «Հիմնական արտադրություն»
բ) օժանդակ արտադրությունից 812 «Օժանդակ արտադրություն»
գ) խոտանի շտկումից 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
դ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված գյուղատնտեսական արտադրանքի 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
2. Գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկի մուտքագրում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
3. Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանքի արտացոլում (երկրորդ կարգի հաշվիների մակարդակով) 215 «Արտադրանք»
4. Արտադրանքի վաճառքից ակնկալվող հետվերադարձի արտացոլում (երկրորդ կարգի հաշվիների մակարդակով) 215 «Արտադրանք»
5. Վաճառված պատրաստի արտադրանքի հետ վերադարձ (ինքնարժեքով)` գնահատված սպասվող հետվերադարձը գերազանցող մասով 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
215 «Արտադրանք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքի դուրս գրում 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) արտադրանքի արժեքի դուրս գրում 731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից»
3. Խոտանված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների հետ վերադարձումը արտադրություն՝ խոտանը շտկելու նպատակով 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
4. Անհատույց տրված պատրաստի արտադրանքի հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
5. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների վերադասակարգումը որպես նյութեր հետագայում սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով 211 «Նյութեր»
6. Գույքագրմամբ հայտնաբերված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների պակասորդների և կորուստների արտացոլումը 719 «Գործառնական այլ ծախսեր»
7. Երաշխիքային վաճառքի դեպքում արտադրանքի փոխարինում 543 «Ընթացիկ պահուստներ»
Հաշիվ 216 «Ապրանքներ»
216 «Ապրանքներ» հաշիվը նախատեսված է ապրանքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ապրանքների սկզբնական արժեքը, մանրածախ առևտրում՝ նաև վաճառքի գնի և ձեռք բերման արժեքի տարբերությունը (նպատակահարմարության դեպքում), իսկ կրեդիտում՝ վաճառված (օտարված) ապրանքների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ապրանքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
216 «Ապրանքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2161 «Ապրանքներ պահեստում», 2162 «Ապրանքներ մանրածախ առևտրում», 2163 «Տարա և տարանյութեր», 2164 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ», 2165 «Առաքված ապրանքներ», 2166 «Այլ ապրանքներ», 2167 «Վերադարձման իրավունքով վաճառված ապրանքների հնարավոր հետվերադարձի գծով ակտիվ»։
Ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղերի, տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
216 «Ապրանքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ապրանքների մուտքագրում
ա) մատակարարներից ձեռք բերված 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) որպես պետական շնորհ ստացված 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
դ) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ 619 «Գործառնական այլ եկամուտներ»
2. Վաճառված ապրանքների հետ վերադարձ (ինքնարժեքով)՝ գնահատված սպասվող հետվերադարձը գերազանցող մասով 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ապրանքների մուտքագրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Ապրանքների ձեռք բերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
5. Մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
6. Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքների արտացոլում (երկրորդ կարգի հաշվիների մակարդակով) 216 «Ապրանքներ»
7. Ապրանքների վաճառքից ակնկալվող հետվերադարձի արտացոլում (երկրորդ կարգի հաշվիների մակարդակով) 216 «Ապրանքներ»
216 «Ապրանքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված)՝ ներառյալ ֆինանսական վարձակալության հանձնված ապրանքների արժեքի դուրս գրում 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի օտարված ապրանքների արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Անհատույց տրված ապրանքների հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
4. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդների և կորուստների արտացոլում 719 «Գործառնական այլ ծախսեր»
5. Երաշխիքային վաճառքի դեպքում ապրանքների փոխարինում 543 «Ընթացիկ պահուստներ»
6. Որպես պետական շնորհ ստացված ապրանքների հետ վերադարձ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
7. Մանրածախ առևտրի օբյեկտից կազմակերպության պահեստ ապրանքների հետ վերադարձի դեպքում առևտրային հավելագնի ճշգրտում 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
Հաշիվ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության (առևտրական հավելագին, անուղղակի հարկեր) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար` երբ ապրանքների հաշվառաման համար կիրառվում է մանրածախ մեթոդը:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը, ինչպես նաև իրացված ապրանքներին բաժին ընկնող տարբերության գումարը՝ ճշտանցման եղանակով, իսկ դեբետում՝ վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության ճշգրտումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2171 «Առևտրական հավելագին», 2172 «Ավելացված արժեքի հարկ», 2173 «Ակցիզային հարկ»։
Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ապրանքների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Մանրածախ առևտրում ստացված ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում 216 «Ապրանքներ»
2. Իրացված ապրանքներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում՝ ճշտանցման եղանակով 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
3. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդներին և կորուստներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում՝ ճշտանցման եղանակով (եթե պակասորդները և կորուստները արտացոլվում են վաճառքի գներով) 719 «Գործառնական այլ ծախսեր»
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Մանրածախ առևտրի օբյեկտից կազմակերպության պահեստ ապրանքների հետ վերադարձի դեպքում առևտրային հավելագնի ճշգրտում 216 «Ապրանքներ»
Հաշիվ 218 «Պաշարների արժեքի նվազում»
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է պաշարների արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պաշարների արժեքի՝ մինչև իրացման զուտ արժեք նվազեցումը և դրա հետագա հակադարձումը կարգավորվում են «Պաշարներ» ՀՀՄՍ 2-ով։
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պաշարների ինքնարժեքի՝ մինչև իրացման զուտ արժեք իջեցումները, իսկ դեբետում՝ այդ իջեցումների գումարների հակադարձումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա պաշարների արժեքի նվազման գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2181 «Նյութերի արժեքի նվազում», 2184 «Անավարտ արտադրանքի արժեքի նվազում», 2185 «Արտադրանքի արժեքի նվազում», 2186 «Ապրանքների արժեքի նվազում»։
Պաշարների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պաշարների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Պաշարների արժեքի նվազման արտացոլում 714 «Պաշարների արժեքի իջեցման և կորստի հետ կապված ծախսեր»
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Նախկինում ճանաչված նվազումների հակադարձում 614 «Պաշարների արժեքի իջեցման հակադարձումից եկամուտներ»
ԽՈՒՄԲ 22 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ՏՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԾՈՎ ԱԿՏԻՎՆԵՐ»
22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր, տրված կանխավճարներ եվ պայմանագրի գծով ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով», 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 223 «Պայմանագրի գծով ակտիվներ», 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով», 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով», 228 «Այլ դեբիտորական պարտքեր» և 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»։
Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի և տրված կանխավճարների կազմի, ձևավորման և դուրս գրման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1-ում, «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում, «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ում և «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում: Պայմանագրի գծով ակտիվների ճանաչման և հետագա հաշվառման մոտեցումները նկարագրված են «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ում, իսկ ակնկալվող պարտքային կորուստների հաշվառման գծով մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը նախատեսված է վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դեբիտորական պարտքերի ճանաչման, ապաճանաչման և չափման հացերը կարգավորվում են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումները, դուրս գրումները (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վաճառքների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2211 «Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով», 2212 «Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով», 2213 «Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով», 2214 «Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով», 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով», 2216 «Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով»։
Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով դեբիտորական պարտքերի արտացոլում՝ երբ հասույթը և դեբիտորական պարտքը ենթակա են ճանաչման միաժամանակ
- բաց թողնման գներով (առանց անուղղակի հարկերի) 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումից եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ»
2. Վաճառված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով դեբիտորական պարտքերի արտացոլում՝ երբ դեբիտորական պարտքը ճանաչվում է ավելի ուշ քան հասույթը
- առանց անուղղակի հարկերի 223 «Պայմանագրի գծով ակտիվներ
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
3. Վաճառված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով դեբիտորական պարտքերի արտացոլում՝ երբ դեբիտորական պարտքը ճանաչվում է ավելի շուտ քան հասույթը 425 «Պայմանագրի գծով ոչ ընթացիկ պարտավորություններ»
522 «Պայմանագրի գծով ընթացիկ պարտավորություններ»
4. Ընդհատված գործունեությանը վերագրելի ակտիվների վաճառքների դիմաց պարտքերի արտացոլում 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների կամ օտարման խմբերի օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
5. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
6. Վաճառքների գծով դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի հակադարձում 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական միջոցների ստացում՝ որպես պարտքերի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվների բանկերում»
2. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքների արտացոլում՝
ա) հետվերադարձվածը չի գերազանցում ակնկալվող հետվերադարձի գծով հասույթի ճշգրտումը
- առանց անուղղակի հարկերի 531 «Հետվերադարձման (փոխհատուցման) գծով պարտավորություններ»
- անուղղակի հարկեր 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
ա) հետվերադարձվածը գերազանցում է ակնկալվող հետվերադարձի գծով հասույթի ճշգրտումը – գերազանցող մասով
- առանց անուղղակի հարկերի 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում»
- անուղղակի հարկեր 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
3. Ընթացիկ դեբիտորական պարտքերի մարում, հաշվանցում
ա) կրեդիտորական պարտքերի հաշվին (փոխադարձ պահանջարկների գրանցման ճանապարհով հաշվարկների իրականացման դեպքում) 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) ստացված կանխավճարների հաշվին 425 «Պայմանագրի գծով ոչ ընթացիկ պարտավորություներ»
522 «Պայմանագրի գծով ընթացիկ պարտավորություներ»
գ) աշխատակիցների աշխատավարձից պահումների հաշվին (կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց) 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
5. Վաճառքների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
6․ Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերաձևակերպումը որպես տրված փոխառություն՝ երբ առկա է նշանակալի ֆինանսավորման բաղադրիչ 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Հաշիվ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը նախատեսված է գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դեբիտորական պարտքերի ճանաչման, ապաճանաչման և չափման հարցերը կարգավորվում են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումը, դուրս գրումը (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով», 2222 «Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով», 2223 «Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով, 2224 «Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով», 2225 «Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով», 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով», 2229 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»։
Այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դեբիտորական պարտքերի արտացոլում՝
- առանց անուղղակի հարկերի
ա) գործառնական վարձակալության գծով 619 «Գործառնական այլ եկամուտներ»
բ) ստացվելիք շահաբաժինների գծով 627 «Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ»
գ) ապահովագրական հատուցումների գծով 619 «Գործառնական այլ եկամուտներ»
դ) տույժերի, տուգանքների գծով 619 «Գործառնական այլ եկամուտներ»
ե) նյութական վնասի փոխհատուցման գծով (այդ թվում՝ կազմակերպության աշխատակիցների կողմից ընդունված կամ նրանցից դատավճռով գանձման ենթակա պակասորդները) 619 «Գործառնական այլ եկամուտներ»
- անուղղակի հարկերի 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
4. Այլ եկամուտների գծով դուրս գրված դեբիտորական պարտքերի հակադարձում 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դեբիտորական պարտքերի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Աշխատավարձից պահումներ նյութական վնասի փոխհատուցման համար 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
3. Ընթացիկ դեբիտորական պարտքերի մարում, հաշվանցում ստացված կանխավճարների հաշվին 223 «Այլ ստացված կանխավճարներ»
4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
5. Այլ եկամուտների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝ 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
Հաշիվ 223 «Պայմանագրի գծով ակտիվներ»
223 «Պայմանագրի գծով ակտիվներ» հաշիվը նախատեսված է գնորդների հետ պայմանագրերի գծով ակտիվների առկայության, ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանագրի գծով ակտիվների ճանաչումն ու չափումը կարգավորվում է «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ով:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են գնորդների հետ պայմանագրերի գծով հասույթի ճանաչումը, իսկ կրեդիտում՝ այդ գումարների դասակարգումը դեբիտորական պարտքերին՝ արդեն ճանաչված հասույթների գծով հաշիվ (հաշիվ ապրանքագիր) ներկայացնելիս և պայմանագրի գծով ակտիվների դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պայմանագրի գծով ակտիվների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Պայմանագրի գծով ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի (պայմանագրերի խմբերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
223 «Պայմանագրի գծով ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Գնորդների հետ պայմանագրերի գծով հասույթի ճանաչում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
2. Պայմանագրի գծով ակտիվներից առաջացող տոկոսային եկամտի արտացոլում՝ երբ հասույթում առկա է նշանակալի ֆինանսավորման բաղադրիչ 627 «Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ»
223 «Պայմանագրի գծով ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Պայմանագրերի գծով հաշվի (հաշիվ ապրանքագրի) ներկայացում արդեն որպես հասույթ ճանաչված գումարների գծով 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
2. Պայմանագրի գծով ակտիվների դուրսգրում 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
Հաշիվ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ակտիվներ և ծառայություններ (աշխատանքներ) ձեռք բերելու համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում՝ ընթացիկ ակտիվների և ծառայությունների ձեռք բերումը, այլ մարումները և դուրսգրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2241 «Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար», 2242 «Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար», 2243 «Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար», 2249 «Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ»։
Տրված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ընթացիկ ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռք բերման համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարներ 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
411 «Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Ամորտիզացված արժեքով հաշվառվող ստացված ոչ ընթացիկ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Ընթացիկ պարտավորություններ. ամորտիզացված արժեքների հաշվառվող ստացված վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Ընթացիկ պարտավորություններ. ամորտիզացված արժեքների հաշվառվող ստացված փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կանխավճարների դիմաց ստացված ընթացիկ ակտիվների և ծառայությունների արտացոլում՝
- առանց անուղղակի հարկերի 211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. պարտքային գործիքներ»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
238 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
239 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Գնումների գծով և այլ կրեդիտորական պարտքերի մարում (հաշվանցում) տրված կանխավճարների հաշվին 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Հետ ստացման ենթակա տրված կանխավճարների վերադասակարգումը որպես դեբիտորական պարտք 228 «Այլ դեբիտորական պարտքեր»
4. Տրված ընթացիկ կանխավճարների դուրս գրում 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
Հաշիվ 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը նախատեսված է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքային բյուջեների հետ կարճաժամկետ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկերի և այլ պարտադիր վճարների գծով կատարված կանխավճարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը, իսկ կրեդիտում՝ բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարումը կանխավճարների, գերավճարի հաշվին, ինչպես նաև բյուջեից գերավճարի հետ ստացումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ կարճաժամկետ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2251 «Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով», 2252 «Դեբիտորական պարտքեր դրոշմանիշային վճարների գծով», 2253 «Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով», 2254 «Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով», 2255 «Դեբիտորական պարտքեր փոխադրամիջոցների գույքահարկի գծով», 2256 «Դեբիտորական պարտքեր անշարժ գույքի հարկի գծով», 2257 «Դեբիտորական պարտքեր մաքսային վճարների գծով», 2259 «Դեբիտորական պարտքեր այլ տուրքերի և պարտադիր վճարների գծով»։
Հարկերի և այլ պարտադիր վճարների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի և այլ պարտադիր վճարների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարներ 252 «Հաշվարկային հաշիվ»
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի գծով ընթացիկ պարտավորությունների մարում կանխավճարների, գերավճարների հաշվին 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
2. Բյուջեից գերավճարի հետ ստացում 252 «Հաշվարկային հաշիվ»
Հաշիվ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը նախատեսված է ձեռք բերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցումը, իսկ կրեդիտում՝ բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարումը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ մնացորդի (գերավճարի)՝ որպես բյուջեի գծով դեբիտորական պարտքի արտացոլումը: Այս հաշիվը հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չի ունենում:
Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ձեռք բերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ ձեռք բերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը
- համընկնում են 162 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
- չեն համընկնում 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքում և գների իջեցումից առաջացած գումարներում ներառված ԱԱՀ-ի արտացոլում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
539 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
4. Ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման դեպքում ԱԱՀ գումարների հաշվանցում 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի դիմաց բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարում 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվանցման (փոխհատուցման) ենթակա գումարի մնացորդի՝ որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք արտացոլում 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
Հաշիվ 227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը նախատեսված է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերը, իսկ կրեդիտում՝ հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները, ինչպես նաև այդ պարտքերի հետ վերադարձումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2271 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար», 2272 «Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար», 2273 «Առհաշիվ տրված գումարներ ծառայություններ ձեռք բերելու համար» 2274 «Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար», 2279 «Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ»։
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդ առաջանալու դեպքում այն ձևակերպվում է որպես ընթացիկ կրեդիտորական պարտք:
Առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատողի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Առհաշիվ գումարների տրամադրում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով (վերադարձման ենթակա մասով) փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատակցի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ծախսված (օգտագործված) առհաշիվ գումարների արտացոլում ըստ ուղղությունների՝
ա) ակտիվների ձեռք բերում և ակտիվների ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների արտացոլում Թղթակցում է ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվների հետ
բ) առհաշիվ տրված գումարների ծախսագրում 712 «Իրացման ծախսեր
713 «Վարչական ծախսեր»
719 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծ ախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
գ) առհաշիվ անձանց կողմից գնված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով փոխհատուցման ենթակա անուղղակի հարկերի արտացոլում 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումն հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատակցի գծով կրեդիտային մնացորդի ձևակերպում 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով (վերադարձման ենթակա մասով) փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
4. Առհաշիվ տրված գումարների հետ վերադարձում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
Հաշիվ 228 «Այլ դեբիտորական պարտքեր»
228 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է աշխատանքի վարձատրության և աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով դեբիտորական պարտքերի, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի գծով դեբիտորական պարտքերի, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժինների, ստացման ենթակա շնորհների, գնորդներից ստացվելիք անվերապահ հատուցման, ինչպես նաև այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժինների ճանաչումը և չափումը կարգավորվում է «Ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում» ՀՀՄՍ 28-ով, պետական շնորհների գծով դեբիտորական պարտքերի ճանաչումը և չափումը կարգավորվում է «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՄՍ 20-ով, իսկ գնորդներից ստացվելիք անվերապահ հատուցման ճանաչումը և չափումը կարգավորվում է «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ով:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումը, դուրս գրումը (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
228 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2281 «Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով», 2282 «Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով», 2283 «Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով», 2284 «Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժինների գծով», 2285 «Դեբիտորական պարտքեր ստացման ենթակա շնորհների գծով», 2286 «Ստացվելիք անվերապահ հատուցում մինչև արտադրանքի, ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը», 2289 «Այլ դեբիտորական պարտքեր»։
Այլ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատողի, դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
228 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Աշխատակիցների` կազմակերպությանն ունեցած դեբիտորական պարտքերի արտացոլում (այն դեպքում, երբ կազմակերպությունը հատուցում է այլ առևտրային կազմակերպություններին իր աշխատակիցների ունեցած պարտքը) 252 «Հաշվարկային հաշիվ»
2. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց անձնակազմի դեբիտորական պարտքերի արտացոլում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի գծով գերավճարի տեղափոխում 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
4. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի արտացոլում 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
5. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքի ժամկետից շուտ մարման դեպքում ստացվելիք գումարների արտացոլում 149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
6. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով ստացվելիք շահաբաժինների արտացոլում 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
7. Ստացման ենթակա պետական շնորհների արտացոլում 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտների վերաբերող շնորհներ»
8. Պայմանագրի գծով գնորդից անվերապահ ստացման ենթակա կանխավճարի արտացոլում 425 «Պայմանագրի գծով ոչ ընթացիկ պարտավորություններ»
522 «Պայմանագրի գծով ընթացիկ պարտավորություններ»
9. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
228 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Աշխատակիցների գծով դեբիտորական պարտքերի մարում աշխատավարձից պահումների միջոցով 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
2. Դրամական միջոցների ստացում՝ որպես պարտքերի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
3. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի մարում 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
4. Այլ դեբիտորական պարտքերի դուրս գրում 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
Հաշիվ 229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ»
229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը նախատեսված է գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի, տրված ընթացիկ կանխավճարների և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումների՝ ներառյալ ակնկալվող պարտքային կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Տրված կանխավճարների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են «Արժեզրկումից կորուստներ» ՀՀՄՍ 36-ում, իսկ ակնկալվող պարտքային կորուստների գնահատման, ճանաչման և հակադարձման մոտեցումները՝ «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի, տրված ընթացիկ կանխավճարների և պայմանագրի գծով ակտիվների գծով ճանաչված արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների գումարները, դրանց աճը, իսկ դեբետում՝ մարված կամ դուրսգրված ակտիվների գծով կուտակված արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների գումարների դուրս գրումը, արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների գումարների հակադարձումը, դրանց նվազեցումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկումների՝ ներառյալ ակնկալվող պարտքային կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2291 «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կորուստներ», 2292 «Այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտային կորուստներ», 2293 «Պայմանագրի գծով ակտիվների ակնկալվող պարտքային կորուստներ», 2294 «Տրված ընթացիկ կանխավճարների արժեզրկումներ», 2295 «Առհաշիվ տրված գումարների արժեզրկումներ», 2299 «Այլ դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կոուստներ»:
Ընթացիկ դեբիտորական պարտքերի, տրված կանխավճարների և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ընթացիկ դեբիտորական պարտքերի, տրված կանխավճարների և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների ճանաչում 719 «Գործառնական այլ ծախսեր»
2. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կորուստների գծով փոխարժեքային տարբերություններից կորուստների արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
229 «Դեբիտորական պարտքերի և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումներ և ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Մարված կամ դուրսգրված ընթացիկ դեբիտորական պարտքերի, տրված կանխավճարների և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների մարում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
223 «Պայմանագրի գծով ակտիվներ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարներր գծով»
228 «Այլ դեբիտորական պարտքեր»
2. Ընթացիկ դեբիտորական պարտքերի, տրված կանխավճարների և պայմանագրի գծով ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների հակադարձում 619 «Գործառնական այլ եկամուտներ»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի ակնկալվող պարտքային կորուստների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտների արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
ԽՈՒՄԲ 23-24 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ»
23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ», 232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ», 233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. պարտքային գործիքներ», 234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ», 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս», 237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 239 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ կամ կորուստներ» և 242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ»։
Ընթացիկ ֆինանսական ներդրումների ճանաչման, չափման, ներկայացման, դասակարգման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1-ում, «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում և «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվ 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիներ» հաշիվը նախատեսված է բաժնային գործիքներից առաջացող այն ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք պահվում են առևտրական նպատակներով: Նշված ֆինանսական ակտիվների ճանաչումը, ապաճանաչումը և չափումը կարգավորվում է «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ով:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ վաճառված ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է առևտրական նպատակներով պահվող բաժնային գործիքներում ֆինանսական ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների ձեռք բերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացվող առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների արտացոլումը 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
3․ Առևտրական նպատակնով պահվող բաժնային գործիքներում ներդրումների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ հաշվեկշռային արժեքով 143 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ. բաժնային գործիքներ»
Հաշիվ 232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ» հաշիվը նախատեսված է ածանցյալ գործիքներից առաջացող այն ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք պահվում են առևտրական նպատակներով:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ածանցյալ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ածանցյալ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը, ինչպես նաև ածանցյալ պայմանագրերի իրագործումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է առևտրական նպատակներով պահվող ածանցյալ գործիքներից առաջացող ընթացիկ ֆինանսական ակտիվների իրական արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Ածանցյալ ֆինանսական գործիքների դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ․ ներկայացումը» ՀՀՄՍ 32-ում և «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում::
Իրական արժեքով չափվող ածանցյալ գործիք հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ածանցյալ գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումից եկամուտներ»
4. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 517 «Այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
5. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 517 «Այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
6. Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ գործիքների վերադասակարգումը որպես իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվներ՝ երբ չեն բավարարվում հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
7. Իրական արժեքով չափվող ածանցյալ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես հեջավորման գործիք՝ երբ բավարարված են հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
3. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
4. Ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվի արժեքի ներառումը ածանցյալ պայմանագրով ձեռքբերված ակտիվի հաշվեկշռային արժեքում Համապատասխան ակտիվները հաշվառող հաշիվներ
Հաշիվ 233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը նախատեսված է պարտքային գործիքներից առաջացող այն ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց գծով բավարարված չեն ամորտիզացված արժեքով հաշվառման կամ իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով հաշվառման պահանջները, կամ որոնք սկզբնական ճանաչման պահին նախորոշվել են որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով հաշվառվող։ Պարտքային գործիքները որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված իրական արժեքով չափվող պարտքային գործիքների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ՝ ներառյալ ոչ ընթացիկ ակտիվների ընթացիկ մասը:
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2331 «Առևտրական նպատակով պահվող պարտքային գործիքներ» 2332 «Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող նախորոշված ընթացիկ պարտքային գործիքներ», 2333 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող այլ ընթացիկ պարտքային գործիքներ», 2334 «Սկզբնական ճանաչման պահին որպես իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող նախորոշված ոչ ընթացիկ պարտքային գործիքների ընթացիկ մաս», 2339 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող այլ ոչ ընթացիկ պարտքային գործիքների ընթացիկ մաս»։
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գործիքների կառավարման համար նախատեսված բիզնես մոդելների, դրամական հոսքերի կառուցվածքի և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով
- ամորտիզացված արժեքի չափով 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
- ամորտիզացված արժեքը գերազանցող մասով 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
5. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով 234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
6. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի տեղափոխում 146 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
7. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից կամ վերափոխումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ներդրումների մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
4. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից կամ վերափոխումից արժեքի նվազեցում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
Հաշիվ 234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը նախատեսված է պարտքային գործիքներից առաջացող այն ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց գծով բավարարված են իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով հաշվառման պահանջները և որոնք սկզբնական ճանաչման պահին չեն նախորոշվել որպես իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով հաշվառվող։ Պարտքային գործիքները որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող դասակարգման, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշվի դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիքներում ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, տոկոսային եկամուտները, արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից օգուտը իսկ կրեդիտում՝ օտարված իրական արժեքով չափվող պարտքային գործիքների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը, արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից վնասը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ՝ ներառյալ ոչ ընթացիկ ակտիվների ընթացիկ մասը:
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2341 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեք»», ակտիվային հաշիվ, որտեղ արտացոլվում է ֆինանսական ակտիվի ըստ ՖՀՄՍ 9-ի սահմանված «համախառն հաշվեկշռային արժեքը» (ֆինանսական ակտիվի ամորտիզացված արժեք՝ նախքան կորստի պահուստի գծով ճշգրտումը), 2342 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերությունը» ակտիվապասիվային հաշիվ, որի մնացորդը ցույց է տալիս «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերությունը, 2343 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» ընթացիկ մաս», ակտիվային հաշիվը, 2344 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների «համախառն հաշվեկշռային արժեքի» և իրական արժեքի տարբերության ընթացիկ մաս» ակտիվապասիվային հաշիվը։
Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային գործիք հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
5. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ համախառն հաշվեկշռային արժեքով 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
6. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվներ՝ իրական արժեքով 233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
7. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի տեղափոխում 147 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
8. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամտի հաշվեգրում 627 «Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ»
9. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքի փոփոխություներից օգուտներ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
10. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
11. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների վերափոխումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ներդրումների մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ներդրումների վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների՝ հաշվեկշռային արժեքով 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
4. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքի փոփոխություներից կորուստներ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
5. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազեցում 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
6. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների վերափոխումից արժեքի նվազեցում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
Հաշիվ 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառման ենթակա ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ Ֆինանսական ակտիվների՝ որպես ամորտիզացված արժեքով հաշվառվող դասակարգման, դրանց ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառման ենթակա ձեռք բերված (ստացված) ֆինանսական գործիքների, տրամադրված փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով մարումները, օտարումները և վերադասակարգումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2351 «Ամորտիզացված արժեքով չափվող տրամադրված ընթացիկ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2352 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ավանդների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2353 «Պարտատոմսերում և մուրհակներում ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2354 «Ամորտիզացված արժեքով չափվող այլ ընթացիկ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2355 «Ամորտիզացված արժեքով չափվող տրամադրված ոչ ընթացիկ փոխառությունների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2356 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ավանդների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2357 «Պարտատոմսերում և մուրհակներում ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ներդրումների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր», 2359 «Ամորտիզացված արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ներդրումների ընթացիկ մասի գծով ստացվելիք համախառն մուտքեր»:
Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ակտիվների ձեռք բերում, փոխառությունների տրամադրում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի սկզբնական արտացոլում` ստացվելիք համախառն մուտքերի և տրամադրված փոխառության (արժեթղթի ձեռքբերման գնի) տարբերության չափով, բայց ոչ ավել քան ստացվելիք համախառն գումարների և ակտիվի իրական արժեքի տարբերությունը 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
5. Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների վերադասակարգումը ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով 233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
6. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների վերադասակարգումը ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների
- իրական արժեքի չափով 234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
- իրական արժեքի և համախառն հաշվեկշռային արժեքի բացասական տարբերության չափով 672 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
7. Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի տեղափոխում 148 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
8. Ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների վերաչափումներից ստացվելիք համախառն մուտքերի աճ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
9. Արտարժույթով արտահայտված գործիքների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
10․ Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերաձևակերպումը որպես տրված փոխառություն՝ երբ առկա է նշանակալի ֆինանսավորման բաղադրիչ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ներդրումների մարում 251 «Դրամարկղ»
52 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվի գծով չվաստակած ֆինանսական եկամտի դուրսգրում՝ ակտիվի ապաճանաչման կամ վերադասկարգման պահին 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
4. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական ակտիվի՝ զուտ հաշվեկշռային արժեքով 233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
5. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվի՝ համախառն հաշվեկշռային արժեքով 234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
6. Ամորտիզացված արժեքով հաշվառվող ընթացիկ ֆինանսական ակտիվների ակնկալվող պարտքային կորուստների դուրս գրում 242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ»
7. Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվները որպես ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների վերադասակարգելիս իրական արժեքի և համախառն հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
8. Ամորտիզացված արժեքով չափվող պարտքային ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում կամ վերաչափումներից ճշգրտում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
9. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս»
236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) ընթացիկ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի, ինչպես նաև վարձակալության սկզբնավորման ծախսումների որոշման ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մասը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալության պայմանագրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի ընթացիկ մասի տեղափոխում 149 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի վերաչափումներից ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մասի աճ 237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
236 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալության գծով ընթացիկ պարտքի մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
216 «Ապրանքներ»
3. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մասին վերագրվող չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում կամ վերաչափումից ճշգրտում 237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
4. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ընթացիկ մասին վերագրվող ակնկալվող պարտքային կորուստի դուրս գրում 242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ»
5. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող ընթացիկ ֆինանսական ակտիվների, ոչ ընթացիկ ակտիվների ընթացիկ մասերի (ներառյալ ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքերը) գծով չվաստակած ֆինանսական եկամտի (ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չվաստակած ֆինանսական եկամտի՝ ներառյալ զեղչման տոկոսների, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման, գնահատման և հաշվառման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում և «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են չվաստակած ֆինանսական եկամուտները, դրանց վերադասակարգումը ոչ ընթացիկ մասից, իսկ դեբետում՝ չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի ընթացիկ մասի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2371 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 2372 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով», 2373 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության դեբիտորական պարտքի ընթացիկ մասի գծով»:
Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի, պայմանագրերի պորտֆելների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի սկզբնական արտացոլում 235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերադասակարգում 151 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
3. Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների կամ ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքերի վերաչափումներից կորստի արտացոլում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
4. Արտարժույթով արտահայտված ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի ճշտում՝ չվաստակած ֆինանսական եկամուտների մասով 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, փոխառությունների տրամադրման, սկզբնավորման (գործարքի գծով) հետ կապված ծախսումների արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին 627 «Տոկոսների և շահաբաժինների գծքվ եկամուտներ»
3. Ամորտիզացված արժեքով չափվող ֆինանսական ակտիվների կամ ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքերի վերաչափումներից օգուտի արտացոլում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
4. Արտարժույթով արտահայտված ֆինանսական ակտիվների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի ճշտում՝ չվաստակած ֆինանսական եկամուտների մասով 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ որպես հեջավորման գործիք դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2381 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 2382 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»:
Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների, հեջավորման տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Իրական արժեքով չափվող ածանցյալ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես հեջավորման գործիք՝ երբ բավարարված են հեջավորման հաշվառման արդյունավետության և այլ պայմանները 232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
5. Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ 152 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
6. Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 515 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
7. Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 515 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
8. Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
9. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում`երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
238 «Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Հեջավորման գործիքների մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Որպես հեջավորման գործիք նախորոշված ածանցյալ գործիքների վերադասակարգումը որպես իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվներ՝ երբ չեն բավարարվում հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ. ածանցյալ գործիքներ»
4. Որպես հեջավորման գործիք նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
5. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում` երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 239 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
239 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է իրական արժեքի հեջավորման հարաբերություններում հեջավորված հոդված հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքի հեջի գծով որպես հեջավորված հոդված դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) կամ վերադասակարգված այն ֆինանսական ակտիվների արժեքը, որոնց գծով կատարվել են որևէ ռիսկի իրական արժեքի ենթարկվածության արդյունավետ հեջավորում, ինչպես նաև դրա գծով իրական արժեքով վերաչափումից օգուտները և տոկոսային եկամուտները (եթե կիրառելի է): Կրեդիտում արտացոլվում են օտարված կամ վերադասակարգված ակտիվների արժեքը և իրական արժեքի վերաչափումներից վնասները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված հանդիսացող ընթացիկ ֆինանսական ակտիվների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորված գործիքների տեսակների, հեջավորված ռիսկերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
239 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերում՝ երբ ձեռքբերման պահին բավարարված են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռք բերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում՝ երբ ձեռքբերման պահին բավարարված են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
227 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում՝ երբ փոխանակման պահին բավարարված են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
619 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից եկամուտներ»
4. Ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվի՝ երբ բավարարվում են իրական արժեքի հեջավորման հաշվառման բոլոր պահանջները 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
5. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների հեջավորման գծով օգուտի (իրական արժեքի աճի հեջավորված ռիսկին բնորոշ մասը) արտացոլումը 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
6. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամուտների ճանաչում (վերահաշվարկված տոկոսադրույքով) 627 «Տոկոսների և շահաբաժինների գծով եկամուտներ»
7. Արտարժույթով արտահայտված պարտքային գործիքների մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում`երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
239 «Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ֆինանսական գործիքների ապաճանաչումներից ծախսեր»
2. Հեջավորված հոդվածի մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվի վերադասակարգումը՝ երբ այլևս բավարարված չեն իրական արժեքի հեջավորման հաշվառման արդյունավետության կամ այլ պայմանները 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ բաժնային գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
4. Իրական արժեքի հեջավորման գծով որպես հեջավորված հոդված նախորոշված ընթացիկ ֆինանսական ակտիվների հեջավորման գծով վնասի (իրական արժեքի աճի հեջավորված ռիսկին բնորոշ մասը) արտացոլումը
ա) իրական արժեքով այլ՝ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիք հանդիսացող ֆինանսական ակտիվների գծով 772 «Հեջավորման գործիք չհանդիսացող ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) ա) կետում նշվածից տարբերվող ֆինանսական ակտիվների գծով 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
5. Արտարժույթով արտահայտված պարտքային գործիքների մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից վնասի արտացոլում`երբ չի համարվում հեջավորման հարաբերության մաս 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 241«Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ»
241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև հետաձգման ենթակա տարբերության հաշվառման համար՝ երբ իրական արժեքը գնահատվում է ոչ դիտելի շուկաների տվյալներով: Ֆինանսական գործիքների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտների և կորուստների ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվն ակտիվապասիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև կորուստների հետաձգումը, հետաձգված օգուտների ճանաչումը, ինչպես նաև վաճառքի (օտարման) կամ մարման դեպքում հետաձգված օգուտների դուրսգրումը: Կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև օգուտների հետաձգումը, հետաձգված կորուստների ճանաչումը, ինչպես նաև վաճառքի (օտարման) կամ մարման դեպքում հետաձգված կորուստների դուրսգրումը: Այս հաշվի դեբետային մնացորդը իրենից ներկայացնում է ընթացիկ ֆինանսական ակտիվի ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերության հետաձգված կորուստի մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ, իսկ կրեդիտային մնացորդը՝ հետաձգված օգուտի մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2411 «Հետաձգված օգուտներ և կորուստներ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքների գծով», 2412 «Հետաձգված օգուտներ և կորուստներ իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ածանցյալ ֆինանսական ակտիվների գծով», 2413 «Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 2414 «Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 2415 «Հետաձգված օգուտներ և կորուստներ ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով», 2416 «Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով», 2417 «Հետաձգված օգուտներ և կորուստներ պարտքային գործիք հանդիսացող իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով», 2418 «Հետաձգված օգուտներ և կորուստներ ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտների և կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված կորուստների արտացոլում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
237 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված օգուտի հետագա ճանաչումը 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից օգուտներ»
3. Ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված կորստի ընթացիկ մասի վերադասակարգում 154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ»
4. Օտարված կամ մարված ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով հետաձգված օգուտների դուրս գրում 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
241 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտների արտացոլում 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված կորուստի հետագա ճանաչումը 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումներից կորուստներ»
3. Ոչ ընթացիկ պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացած հետաձգված օգուտի ընթացիկ մասի վերադասակարգում 154 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունից առաջացող հետաձգված օգուտներ և կորուստներ»
4. Օտարված կամ մարված ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով հետաձգված կորուստների դուրս գրում 231 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ առևտրական նպատակով պահվող բաժնային գործիքներ»
232 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ ածանցյալ գործիքներ»
233 «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
234 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվներ․ պարտքային գործիքներ»
235 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Հաշիվ 242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ»
242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ֆինանսական ակտիվների ակնկալվող պարտքային կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ ներառյալ ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքերի գծով ակնկալվող պարտքային կորուստների գնահատման, ճանաչման և հակադարձման մոտեցումները՝ «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ում:
Հաշիվը ակտիվապասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ճանաչված ակնկալվող պարտքային կորուստների գումարները, դրանց աճը, իսկ դեբետում՝ օտարված, մարված, վերադասակարգված ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստների գումարների դուրս գրումը, դրանց հակադարձումը և նվազեցումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Սակայն, երբ գնման կամ սկզբնավորման պահին պարտքային առումով արժեզրկված ֆինանսական ակտիվի պարտքային ռիսկի հետագա բարելավման արդյունքում ակնկալվող պարտքային կորուստը նվազում է սկզբնապես գնահատվածի համեմատ, ապա հաշվի մնացորդը ներկայացվում է դեբետում:
242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2421 «Ամորտիզացված արժեքով չափվող ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ, 2422 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ընթացիկ մասի գծով ակնկալվող պարտքային կորուստներ», 2423 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարների ընթացիկ մասի ակնկալվող պարտքային կորուստներ»:
Ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումների և ակնկալվող պարտքային կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
242 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ակնկալվող պարտքային կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ