Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-09-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-10-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ղեկավարի (հրամանատարի) դերը ծառայողական կարգապահության ամրապնդման և պահպանման գործում

գործել է մինչև 2021-10-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ղեկավարի (հրամանատարի) դերը ծառայողական կարգապահության ամրապնդման և պահպանման գործում

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ոստիկանության ծառայությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի և սույն օրենքի պահանջները կատարելիս ղեկավարը պետք է մշտապես օրինակ ծառայի ենթականերին, բարձրացնի վերջիններիս պատվի և ծառայողական պարտքի գիտակցումը:

2. Ղեկավարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, իրավական ակտերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերի ենթակաների կատարած կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցառումներ:

3. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-36-Ն)

4. Ղեկավարը պարտավոր է հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը և բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:

5. Ղեկավարի՝ գրավոր հրամանով հայտարարված ժամանակավոր պաշտոնակատարը օգտվում է այդ պաշտոնի համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից:

(6-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։