Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-02-ից մինչև 2010-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 18. Ծառայողական քննություն նշանակելու առիթները

գործել է մինչև 2010-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ծառայողական քննություն նշանակելու առիթները

Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝

ա) ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.

բ) դատախազի հաղորդումը կամ միջնորդագիրը՝ համապատասխանաբար ոստիկանության ծառայողի թույլ տված կարգապահական խախտման կամ խախտման պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների մասին.

գ) լրատվության միջոցի հաղորդումը ոստիկանության ծառայողի թույլ տված իրավախախտման մասին.

դ) ոստիկանության ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները.

ե) իրավախախտման անմիջական հայտնաբերումը ոստիկանության ծառայությունների (ստորաբաժանումների) ղեկավարների կամ նրանց լիազորած անձանց կողմից.

զ) ոստիկանության ծառայողի, ոստիկանության ծառայության (ստորաբաժանման) ղեկավարի զեկուցագիրը ոստիկանությունում հայտնաբերված իրավախախտման մասին՝ հասցեագրված ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

է) ոստիկանության ծառայողի զեկուցագիրը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։