Գլուխ 6 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը
Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը
1. Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:
2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:
(16.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն)