Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2021-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը

գործել է մինչև 2021-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը

1. Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:

2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:

(16.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն)

(16.1-ին հոդվածի 1-ին մասը` մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նոր պաշտոնի նշանակվելու բացարձակ արգելք, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ազատվելու արգելք նախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29, 49, 66 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր 25.02.20 ՍԴՈ-1507 որոշմամբ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։