ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 851-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Պրայմ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04460526) 2026 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռախոսների մատակարարում՝ 532,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքի իրացում և մանկալքության կանխարգելում Կոտայքի մարզում» ծրագրի մասին» N 851-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
25.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ