Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2026 թվականի N 363-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 21-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-17-րդ կետերով․

« 13. 8462330000 Թվային կառավարմամբ հոսքագիծ` մետաղե հարթ թիթեղների ձևածքային կտրման համար

Մոդել՝ HL1200BS3 Արտադրական գիծը նախատեսված է մետաղե հարթ թիթեղների ձևածքային կտրման համար հատ 1 Չինաստան Չինաստան 200 000 000

14. 8458190000 Խառատային հորիզոնական հաստոց, մեխանիկական կառա-

վարմամբ CA6136 մոդելի Խառատային հորիզոնական հաստոց, մեխանիկական կառավարմամբ CA6136

մոդելի հատ 1 Չինաստան Չինաստան 4 000 000

15. 8460129009 Մետաղների հարթահղկման հաստոց՝ թվային կառավարմամբ

MY3060 մոդելի Մետաղների հարթահղկման հաստոց՝ թվային կառավարմամբ MY3060

մոդելի հատ 1 Չինաստան Չինաստան 4 000 000

16. 8459590000 Բարձակա-

ֆրեզերային հաստոց՝ մեխանիկական կառավարմամբ, H4 մոդելի Բարձակա-

ֆրեզերային հաստոց՝ մեխանիկական կառավարմամբ, H4 մոդելի հատ 1 Չինաստան Չինաստան 3 000 000

17. 8462900099 Հիդրավլիկ մամլիչ, տարբեր նյութերից պատրաստված արտադրատեսակների մշակման համար, մեխանիկական կառավարմամբ Y81-30 մոդելի Հիդրավլիկ մամլիչ, տարբեր նյութերից պատրաստված արտադրատեսակների մշակման համար, մեխանիկական կառավարմամբ Y81-30 մոդելի հատ 1 Չինաստան Չինաստան 1 500 000

».

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «49 986 000 000» թիվը փոխարինել «50 198 500 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։