Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց կամ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարությունը հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է պաշտոնի նշանակված դատավորի վերաբերյալ բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաև այդ առարկությունները։ Սույն կարգավորումը տարածվում է նաև Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու դեպքերի վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։