Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1) 7.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքով արձանագրված խնդիրների և անհամապատասխանությունների առնչությամբ Հանձնաժողովը թեկնածուից պահանջում և ստանում է պարզաբանումներ։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ և 7.3-րդ մասերով.

«7.2. Թեկնածուից ստացված պարզաբանումների վերլուծության և համադրման արդյունքով կազմվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության նախագիծը: Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծն ուղարկվում է անձին (թեկնածուին) բարեվարքության հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագծում Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության նախնական արդյունքներն ապանձնավորվում են: Անձը (թեկնածուն) եռօրյա ժամկետում կարող է բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ և լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր:

7.3. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի և անձի (թեկնածուի) կողմից ներկայացված առարկությունների համադրության արդյունքով կազմում է անձի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:».

3) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12․ Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Հանձնաժողովն անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը միաժամանակ ներկայացնում է անձին (թեկնածուին) և նրան նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմին: Անձը (թեկնածուն) կարող է նշանակող կամ ընտրող մարմին և Հանձնաժողով ներկայացնել նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ իր առարկությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։