Հոդված 1
Հոդված 1.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը «որոնք ենթակա չեն հրապարակման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի» բառերով։