Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-03-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների ամբողջությունն է: Այդ համակարգի մասն են կազմում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հետևյալ հասարակական կազմակերպությունները`

ա) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն.

բ) մարզաձևերի ազգային ֆեդերացիաները.

գ) այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։