Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-23-ից մինչև 2025-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն)

Հոդված 18.5. Օլիմպիական հավաքական թիմի ձևավորումը

գործել է մինչև 2025-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 18.5. Օլիմպիական հավաքական թիմի ձևավորումը

Օլիմպիական մարզաձևերի մեծահասակների հավաքական թիմի հիմնական կազմի բոլոր անդամները համարվում են օլիմպիական հավաքական թիմի թեկնածուներ (ՕՀԹԹ):

Համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացմամբ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկների ցանկը և օլիմպիական հավաքական թիմի մարզիչների կազմը հաստատում է ՀԱՕԿ-ը՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկները համարվում են օլիմպիական հավաքական թիմի անդամներ:

(հոդվածը 22.01.25 ՀՕ-14-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։