Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-14-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն)

Հոդված 18.5. Օլիմպիական հավաքականի ձևավորումը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 18.5. Օլիմպիական հավաքականի ձևավորումը

(վերնագիրը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)

Օլիմպիական մարզաձևերի մեծահասակների հավաքականի հիմնական կազմի բոլոր անդամները համարվում են օլիմպիական հավաքականի թեկնածուներ (ՕՀԹ):

Համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացմամբ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկների ցանկը և օլիմպիական հավաքականի մարզիչների կազմը հաստատում է ՀԱՕԿ-ը՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկները համարվում են օլիմպիական հավաքականի անդամներ:

(18.5-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։