Հոդված 23. Քննչական կոմիտեի ծառայողների կոչումները
Հոդված 23. Քննչական կոմիտեի ծառայողների կոչումները
1. Քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվում են հետևյալ կոչումները.
1) արդարադատության գեներալ-լեյտենանտ.
2) արդարադատության գեներալ-մայոր.
3) արդարադատության գնդապետ.
4) արդարադատության փոխգնդապետ.
5) արդարադատության մայոր.
6) արդարադատության կապիտան.
7) արդարադատության ավագ լեյտենանտ.
8) արդարադատության լեյտենանտ:
2. Արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումները բարձրագույն կոչումներ են, որոնք շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Քննչական կոմիտեի ծառայողների մյուս կոչումները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:
4. Քննչական կոմիտեի ծառայողներին կոչումները շնորհվում են հերթականության կարգով՝ նախորդ կոչումում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Քննչական կոմիտեի ծառայողների կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
6. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիազորությունները դադարելու (դադարեցվելու) դեպքում քննչական կոմիտեի ծառայողը կարող է զրկվել քննչական կոմիտեում ծառայության կոչումից` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ: