Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(38-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)