Հոդված 13. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
Հոդված 13. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը՝
1) համակարգում է քննչական կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
1.1) կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում՝ քննիչների միջև.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).
3) միջնորդություններ է ներկայացնում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) քննչական կոմիտեի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է քննչական կոմիտեի նախագահին: Նման հրամանի բացակայության դեպքում քննչական կոմիտեի նախագահին ժամանակավորապես փոխարինում է քննչական կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը.
5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)