Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2024-03-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճաններ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը

գործել է մինչև 2024-03-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ առնվազն տարին մեկ անգամ:

2. (մասն ուժը կորցրել է 09.12.20 ՀՕ-494-Ն)

3. Որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր և բանավոր քննության օրերը, համալրման ենթակա տեղերի քանակը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.

3) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

5) քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելուն խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

5. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

6. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո՝ նաև բանավոր քննություն:

Գրավոր և բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:

Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը և լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

Քննություններից դրական գնահատական և հարցաթերթիկը լրացնելուց հետո դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, երեք տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում: Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստանալու և դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:

Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում անձը կարող է դիմել որակավորման հանձնաժողով՝ իր գործնական և տեսական ունակություններն ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը ևս երեք տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:

9. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն: Ուսումնառությունը չանցած անձը հանվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

10. Անձն ազատվում է ուսումնառությունից, եթե`

1) ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ

2) իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ

3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

11. Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

12. Որակավորման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան՝ որոշումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը կազմելու` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկում է որակավորման հանձնաժողովը:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ., խմբ. 09.12.20 ՀՕ-494-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-251-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։