Հոդված 29. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության հիմքերը
Հոդված 29. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության հիմքերը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`
1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.
2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.
3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում.
4) սույն օրենքի 10.1-ին հոդվածով սահմանված դեպքում.
5) քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորվելիս կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանության դեպքում, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն։
2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ տեղակալը թույլ է տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրա՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին:
(29-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-554-Ն, 11.04.24 ՀՕ-161-Ն, 12.02.25 ՀՕ-34-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(11.04.24 ՀՕ-161-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(12.02.25 ՀՕ-34-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)