Հոդված 29. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության հիմքերը
Հոդված 29. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության հիմքերը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`
1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.
2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.
3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում.
4) սույն օրենքի 10.1-ին հոդվածով սահմանված դեպքում.
5) քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորվելիս կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանության դեպքում, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն։
(29-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-554-Ն, 11.04.24 ՀՕ-161-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(11.04.24 ՀՕ-161-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)