Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-07-01-ից մինչև 2017-11-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 11. Քննչական կոմիտեի համակարգը

գործել է մինչև 2017-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 11. Քննչական կոմիտեի համակարգը

1. Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը:

2. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը, վարչությունները և բաժինները, զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են գլխավոր վարչության վարչությունները, բաժինները և կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները, մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները):

3. Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ):

4. Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը:

5. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։