Գլուխ 3 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 13. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
Հոդված 13. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը՝
1) համակարգում է քննչական կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին իրավական ակտեր.
3) միջնորդություններ է ներկայացնում քննչական կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) քննչական կոմիտեի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է քննչական կոմիտեի նախագահին: Նման հրամանի բացակայության դեպքում քննչական կոմիտեի նախագահին ժամանակավորապես փոխարինում է քննչական կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը: