Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-07-01-ից մինչև 2017-11-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 16. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները

գործել է մինչև 2017-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 16. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները

1. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն պաշտոններ.

2) գլխավոր պաշտոններ.

3) առաջատար պաշտոններ.

4) կրտսեր պաշտոններ:

2. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի։

3. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։

4. Քննչական կոմիտեում ծառայության բարձրագույն խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

5. Քննչական կոմիտեում ծառայության գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային վարչության պետ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետ, մարզային վարչության պետի տեղակալ, գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետի տեղակալ, մարզային վարչության քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կայազորային քննչական բաժանմունքի պետ, գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

6. Քննչական կոմիտեում ծառայության առաջատար պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության բաժնի ավագ քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության ավագ քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության բաժնի քննիչ, կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, մարզային վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային վարչության բաժնի պետի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչ, մարզային վարչության ավագ քննիչ:

7. Քննչական կոմիտեում ծառայության կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի քննիչ, մարզային վարչության քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` մարզային վարչության բաժնի ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` մարզային վարչության բաժնի քննիչ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։