Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակների կազմումը
Հոդված 54. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակների կազմումը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները կազմելու և դրանցում ընդգրկման՝ սույն օրենքով սահմանված կարգը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:
(54-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)