Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(38-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-82-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)