Հոդված 1
Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը «հողատեսքը, գործառնական նշանակությունը» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված հուշարձանների, այդ թվում՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում կիրառվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգավորումները»: